Օգոստոսի 31-ին ախալքալաքցիները կնշեն քաղաքի օրը: Տոնը բաղկացած կլինի երկու մասից` տոնական միջոցառում և խնջույք:

Այս տարի «Ախալքալաքի օրը» կանցկացվի երրորդ անգամ: «Նոր քաղաքը» կդառնա 955 տարեկան: Տենդերում տոնակատարության անցկացման նախնական ամսաթիվը նշված է օգոստոսի 24-ը, սակայն, ամսաթիվը հետաձգված է՝ համաձայն տենդերում քննարկված կետի: Քաղաքի օրվա տոնակատարությանը զուգահեռ, տենդերում նշվում են ևս երեք միջոցառումներ, դրանք են՝ աշուղ Ջիվանու օրը Կարծախ գյուղում, Սուլդա գյուղում` աշուղ Թիֆիլիի օրը, ինչպես նաև` միջոցառում Վարևան գյուղում` նվիրված Երկրորդ աշխարհամարտի ընթացքում զոհված զինծառայողների հիշատակին: Տենդերը շահել է անհատ ձեռներեց Արթուր Ասլանյանը, ով տենդերի միակ հայտատուն է: Տենդերի նախնական գումարը 21 186 լարի է: Հայտատուի առաջարկած ամենացածր գումարը նույնպես 21 186 լարին է: Համաձայնագիրը ստորագրվել է 24 999 լարիի չափով: Հիմք ընդունելով մրցութային արձանագրությունները, քանի որ մրցույթը հաղթողը հանդիսանում է հարկատու, այդ իսկ պատճառով գումարին ավելացվել է 18%:

Նշենք, որ բյուջեի համաձայն, աշուղ Ջիվանու և աշուղ Թիֆիլիի օրերը նշելու և Վարևան գյուղում տոնակատարության համար նախատեսված են միայն խնջույքներ, տենդերային փաստաթղթերում չի նշվում ճշգրիտ գումարը, որով նախատեսվում է խնջույքներ անցկացնել, նաև քանի հոգու համար են նախատեսված այդ խնջույքները:

Ախալքալաքի օրը նշելու համար 16 975 լարի է հատկացվել միայն միջոցառման կազմակերպչական մասի համար: Այս գումարը ներառում է.

· Հրավիրատոմսերի պատրաստում՝ 50 հատ, 125 լարիի չափով:
· Ոսկե մեդալներ ժապավեններով, որոնց վրա Ախալքալաքի դրոշն է` «Ախալքալաքի օր 2019» մակագրությամբ` 60 հատ, 396 լարիի չափով:
· «Ախալքալաքի օր» գովազդային պաստառի պատրաստում, որը տեղակայված կլինի քաղաքային այգում՝ 2 հատ, 460 լարիով:
· Ախալքալաքի, ԵՄ-ի և Վրաստանի 4 մետրանոց դրոշներ՝ 390 լարիի չափով:
· Փուչիկներ՝ 500 հատ:
· Ախալքալաքի զինանշանով և դրոշով դրոշակներ՝ 300 հատ, 600 լարիի չափով:
· 3X3 չափով, 10 հատ ծալովի վրաններ` 1700 լարիով:
· «I love Akhalkalaki»-ի տեղադրումը քաղաքային այգում, տառերի բարձրությունը 1 մետր, գույները՝ կարմիր և կանաչ, արժեքը 870 լարի:
· 600 բամբակյա պաղպաղակ է բաժանվելու անվճար:
· Ախալքալաքի 2×3 մ պատմական լուսանկարներով ցուցանակ, տենդերի մեջ նշված չէ գումարը:
· «Հեծանվամրցարշավ 2019» վերնաշապիկներ՝ Ախալքալաքի զինանշանով, 30 հատ՝ 450 լարիով:
· «Ախալքալաքի օր 2019» մակագրությամբ և զինանշանով վերնաշապիկներ, 25 հատ՝ 375 լարիով:
· 17 սեղան, որտեղ պետք է լինի աղյուսածածկ մակագրություն «Ախալքալաքի օրը»՝ 6 հատ, 960 լարիով:
· Ազգային ուտեստների ցուցահանդես. Ամառային տոլմա, խաղողի թփով տոլմա, խաչապուրի փենովանի (շերտավոր խմորով), գաթա, հարիսա և ղափամա` 450 լարի:

Գույների փառատոնի համար 495 լարիով ձեռք են բերվելու 150 հիպոալերգենիկ ներկեր: Կհրավիրվեն կրկեսորդ-ծաղրածուներ, լարախաղացներ, ոտնափայտերով քայլողներ և հարվածային գործիքներով աղջիկներ: Քաղաքի կենտրոնական մասը զարդարված կլինի փուչիկներով, գունագեղ հովանոցներով, գեղեցիկ գրաֆֆիտիներով, գունագեղ դրոշներով՝ 904 լարիի չափով: Երաժշտական խումբը և DJ ելույթ կունենան 2965,7 լարիով:

Առանձին հրավիրված հյուրերի համար նախատեսվում է խնջույք՝ 3,100 լարիով: Տենդերում նշվում է միայն մեկ անձի հյուրասիրության գինը` 21 լարի: Ճաշը պետք է լինի դրսում, Ախալքալաքի մերձակայքում գտնվող անտառի մոտ կամ 70 հոգու համար նախատեսված ռեստորանում: Խնջույքի ծախսերը կհոգան տոնի ավարտից հետո:

Հյուրերի համար նախատեսված 21 լարիանոց ճաշացանկը հետևյալն է.

Տաք ուտեստներ

· Խոզի խորոված՝ սմբուկով, լոլիկով, պղպեղով և լավաշով
· Տնական տապակած հավ
· Գառի խաշլամա
· Խաշած իշխան ձուկ

Նախուտեստներ

Պանրի տեսականի
Ընկույզով սմբուկ՝ 2 անգամ
Աղցան վարունգով, լոլիկով և կանաչեղենով

· ձիթապտուղ
· սնկի աղցան
· հաց
· տղեմալի
· բաժե
· կարմիր խավիար կարագով և կիտրոնով
· երշիկեղեն (բաստուրմա, երշիկ, խոզապուխտ, սուջուխ)
· կանաչեղեն

Իմերեթական խաչապուրի

· մրգի տեսականի (դեղձ, ձմերուկ, սեխ, խաղող, բանան, խնձոր, տանձ)
· հանքային ջուր
· ոչ ալկոհոլային ըմպելիք
· սպիտակ գինի
· օղի