2017-2018 ուսումնական տարվա ընթացքում, «Սաքստատ»-ի տվյալներով՝ Վրաստանում 12 298 դպրոցականներ դադարեցրել են ուսումնառությունը, ինչը 2014-2015 ուսումնական տարվանից հետո համարվում է առավելագույն ցուցանիշը:
Վերջին ուսումնական տարվա ընթացքում դպրոցական ուսումը կիսատ թողած աշակերտներից՝ 4 769-ը աղջիկ են եւ 7 529-ը՝ տղա: Այդ թվում, աշակերտների ամենամեծ քանակը` 5 449-ը, դուրս են եկել տասներորդ դասարանից:
Վրաստանի ազգային վիճակագրական Նինոծմինդայի ծառայության տվյալներով, վերջին տարիներին ուսւոմնառությունը դադարեցրած աշակերտների թվաքանակն ունի հետևյալ տեսքը՝
2016-2017 ուսումնական տարում` 1 1796 աշակերտ,
2015-2016 ուսումնական տարում` 1 1512 աշակերտ,
2014-2015 ուսումնական տարում` 1 2307 աշակերտ,
2013-2014 ուսումնական տարում` 1 4057 աշակերտ: