Եվրամիության հետ մուտքի արտոնագրերի ազատականացման ամսաթվերի և պրոցեսի մասին, ասոցացման համաձայնագրի շրջանակներում բարեփոխումների, ՆԱՏՕ-ի սպասվող վեհաժողովի և Լեռնային Ղարաբաղյան հակամարտության սրման ազդեցությունը Վրաստան – ՆԱՏՕ հարաբերություններին և շատ այլ բաների մասին Jnews.ge-ն զրուցեց Վրաստանի եվրոպական և եվրոատլանտյան ինտեգրման հարցերով պետնախարար` Դավիթ Բաքրաձեի հետ:
Պարոն Բաքրաձե կոնկրետ ե՞րբ սպասել Եվրամիության հետ մուտքի արտոնագրերի ազատականացումը:
– Գործընթացը վրացական կողմի հետ ավարտվեց անցյալ տարի դեկտեմբերի 18-ին: Քանի-որ մենք ավարտել ենք բոլոր բարեփոխումները մուտքի արտոնագրերի ազատականացման պլանի հետ կապված: Այն ճանաչվեց հանձնաժողովի կողմից, և նրանք կազմեցին զեկույց, որտեղ ընդգծեցին, որ Վրաստանը կատարել է ամեն ինչ, և որոշ դեպքերում նույնիսկ ավելին, քան նախատեսված էր մուտքի արտոնագրերի ազատականացման պլանի համաձայն: Այնպես որ, այժմ հանձնաժողովն արդեն դիմել է խորհրդարանին: Համապատասխանաբար, ընթացակարգերը ընթանում են նաև խորհրդարանում, խորհրդում: Մենք կարող ենք, չշահարկելու համար, կրկել ամենը, ինչ ասել են ԵՄ հանձնակատարները, որը կապված է ամռան հետ և գլխավորը, ինչը մենք պետք է կրկնենք` դա վերաբերում է 90 օրվա ընթացքում այցելություններին մինչ 180 օրվա ընթացքում, նրանց համար, ովքեր ունեն Վրաստանի քաղաքացիության երկրաչափական անձնագրեր: Այնպես որ, կարծում եմ, որ այնքան էլ շատ չէ մնացել Եվրոպայի կողմից կարևորագույն ուղերձը ստանալուն, որ Վրաստանի բնակիչները, Վրաստանի քաղաքացիները ընդունվել են եվրոպական հանրությանը որպես հավասարներ:
2014 թվականին ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո, Եվրոպայի հետ առանց մուտքի արտոնագրերի ռեժիմի հնարավոր ամսաթիվը նշված էր 2015 թվականի հունիսը, սակայն այդ ժամանակ դա տեղի չունեցավ, ինչքանո՞վ է հնարավոր, որ այս ամառ ռեժիմը արդեն կգործի:
– Չի եղել ոչ մի դեպք, երբ մենք խոսենք որևէ ամսաթվի մասին և այն չիրականանա: Ցավոք հակաարևմտյան ուժերը երբեմն ցանկանում են Վրաստանի քաղաքացիների մեջ ներդնել նիհիլիզմ, բայց դա այդպես չէ: Մենք խոստացել ենք, որ դեկտեմբերի 15-ին կլինի վերջին զեկույցը: Զեկույցը եղավ դեկտեմբերի 18-ին `ինչը կապված էր տեխնիկական խնդիրների հետ: Ամառվա հետ կապված մեծ հույսով սպասում ենք եվրահանձնակատարների
հայտարարություններին: Քանի որ հիմա դա կախված է մեզանից: Ամենակարևորը այն է, որ պետությունը, կառավարությունը կատարեն իրենց աշխատանքը: Որոշ փորձագետներ կարծում են, որ բարեփոխումները, որոնք նախատեսվում են Եվրամիության Ասոցացման պայմանագրի համաձայն, կատարվում են մակերեսայնորեն:
Ինչպես ե՞ք դուք գնահատում այդ հարցը: Եվ ինչպես են ընթանում բարեփոխումները:
– Եթե կա նման փորձագետ, եթե կա նման ոչ կառավարական կազմակերպություն է, խնդրում ենք խորհուրդ տվեք նրանց դիմել մեզ: Մենք աշխատում ենք ոչ միայն իշխանության հետ: Այս առումով, մեր գրասենյակը զբաղվում է համակարգումներներով: Այս գործընթացին մասնակցում են ոչ կառավարական կազմակերպությունների երկու շատ ուժեղ խումբ: Մեկը դա` Արևելյան գործընկերությունն է, ասոցիացիա, որը միավորում է, որը համախմբում է ավելի քան 300 կազմակերպություններ և այլք, իսկ մյուսը` Open Society Georgia, որը քաղաքական հարցերում է: Մենք նրանց հետ միասին ենք աշխատում հնարավոր թերությունների դեպքում: Այն մտնում է Վրաստանի բոլոր քաղաքացիների, կառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների հետաքրքրություններում: Վրաստանը Արևելյան գործընկերության առաջատարն է Ասոցիացիայի պայմանագրային պարտավորությունների իրականացման շնորհիվ, ինչը բազմիցս հայտարարվել է 2014-2015 թթ-ին, Բրյուսելում: Այնպես որ, մենք հպարտ ենք, թե որքան լավ ենք իրականացնում և մենք բաց ենք խոսելու, եթե կան որևէ հարցեր:
Անցկացվում է արդյո՞ք պարտավորությունների կատարման պրոցեսի մոնիտորինգ
– Մենք աշխատում ենք, որպեսզի ոչ կառավարական կազմակերպությունների հետ միասին կազմենք ծրագիր, տեսնելու համար, թե ինչ առաջնահերթություններ ունի կառավարությունը յուրաքանչյուր հաջորդ տարի: Եվ, ըստ այդմ, կազմում ենք պլան, որից հետո մեկ տարվա ընթացքում մենք եռամսյակային կտրվածքով վերահսկում ենք ասոցիացիայի պլանի կատարումը: Մենք այժմ պատրաստում ենք համացանցային պորտալ օնլայն ռեժիմով, որտեղ մենք կհետևենք այն բանին, թե ինչպես պլանը, որը կազմված է հունվարին, կիրագործվի նույնիսկ ամեն շաբաթ: Այնպես որ, այս առումով, իհարկե, ոչ մի հարց չի կարող լինել: Մեր կառավարության և ժողովրդի պահպանման պատվի հարցն է Արևելյան գործընկերության առաջնորդի պաշտոնում:
Ինչու՞ Վրաստանը չի խնդրում ՆԱՏՕ-ի Վարշավայի գագաթնաժողովին Անդամակցության գործողությունների ծրագիրը (MAP), ինչը ակնհայտ է Վրաստանի պաշտպանության նախարարի Թինաթին Խիդաշելիի հայտարարություններից:
– Մենք գիտենք, որ այս գագաթաժողովին MAP-ի հարցը չի քննարկվի: Քանի որ դեկտեմբերին Բրյուսելում նախարարական հանդիպման ժամանակ ասվել է, որ Վրաստանն արդեն ունի բոլոր գործնական գործիքները ՆԱՏՕ անդամակցելուն պատրաստվելու համար: MAP-ը, խաղացել է գործնական դեր բոլոր մյուս երկրների համար, ինչպիսիք են Մոնտենեգրոն, որին հրավիրել էին դեկտեմբերին, հռչակագրում նկարագրված է, որը Մոնտենեգրոյի համար MAP-ը գործնական գործիքի դեր է խաղացել, ՆԱՏՕ անդամակցելուն պատրաստվելու համար: Մեզ համար հիմա առաջնահերթությունը` կապված քաղաքական հռչակագրի հետ, որը կկրկնվի գագաթնաժողովին, ստանալ որքան հնարավոր է ավելին, որպեսզի, Վրաստանի պաշտպանունակությունը ամրապնդվի: Պատրաստվելու համար այն պահին, երբ ՆԱՏՕ-ի բոլոր երկրները պատրաստ կլինեն կատարելու քաղաքական որոշումներ, և MAP-ը կլինի քաղաքական լուծման մի մասը:
Լեռնային Ղարաբաղում սրված իրավիճակ է, ինչքանո՞վ է այն ազդում Վրաստանի մուտքը ՆԱՏՕ, որն ընդգծում է տարածաշրջանում անկայունությունը:
– Ոչ մեկի համար անակնկալ չէ, որ տարածաշրջանում կան օկուպացված տարածքներ, օրինակ, Վրաստանում: Իհարկե, իրավիճակի սրվելը, չի բխում ոչ միայն երկու պետությունների` Հայաստանի ու Ադրբեջանի շահերից, այլ իհարկե, ամբողջ տարածաշրջանի և տարածաշրջանում կայունության: Հետևաբար, մեր ջանքերը պետք է կատարվեն միջազգային դերակատարների հետ միասին, որպեսզի, ինչքան հնարավոր է արագ լուծել այս հարցը, և վերադառնալ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղուն: Տարածաշրջանում կան շատ ավելի դժվար հարցեր, ինչպես օրինակ Սիրիայինը: Եվ, իհարկե տարածաշրջանը հանգիստներից չէ, մենք գիտենք, և այդ իսկ պատճառով գլխավորը պետք է կատարել այն պարտականությունները որոնք վերցրել ենք մեզ վրա: Քանի որ մենք ունենք վերաբերմունք ու ձգտում դեպի այն նպատակը, ինչը կանխատեսելի է: Մենք գիտենք, որ վերցրեցինք մեզ վրա պատասխանատվությունը, պատասխանատվություն ստանձնեց նաև Եվրոպան, օրինակ, մուտքի արտոնագրի ազատականցման հարցում: Մենք գիտենք, որ մենք գործ ունենք կանխատեսելի ուժի հետ, այնպես որ սա ճիշտ ուղղություն է:
Քրիստինա Մարաբյան