Ժամը 17:00-ի դրությամբ, ամբողջ Վրաստանում քվեարկել է ընտրողների 47,31% -ը, իսկ Ախալքալաքում ակտիվությունը կազմել է 44,4%:
Ախալքալաքի մունիցիպալիտետում ընտրողների ակտիվությունը օրվա ընթացքում ավելացել է: Ժամը 17: 00-ի դրությամբ քվեարկել է 16 915 մարդ: Համեմատության համար նշենք, որ առաջին փուլում, ժամը 17: 00-ին քվեարկել էր 36,1% -ը: Հիշեցնենք, որ այսօր, ժամը 17: 00-ին, Ախալքալաքը գրանցել է ակտիվություն, որը նույնիսկ չէր գրանցվել հոկտեմբերի 28-ին 20:00-ի դրությամբ, այն ժամանակ Ախալքալաքում առաջին փուլը փակվեց 44,21% -ով: