Ախալքալաքի շրջանային ընտրական հանձնաժողովի փոխնախագահ Պաատա Փանջիկիձեի խոսքերով, քվեարկության ընթացքում՝ ՇԸՀ-ի քարտուղարի կողմից գրանցվել է 3 բողոք՝ ստացված 69 ընտրատեղամասից:

Նրանցից 2-ը գրվել է «Ժողովրդավարության եւ արդար ընտրությունների միջազգային հանրություն» (ISFED) դիտորդական կազմակերպության ներկայացուցիչների կողմից, 1-ը՝ «Երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի» կողմից:

Երկու տեղամասում կան «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի» դիտորդների կողմից գրված բողոքներ: 3 տեղամասերում գրանցված են «Միասնական ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Մկոյանի բողոքները:

Ինչպես նաեւ, ՇԸՀ-ում գրանցվել է 2 դիմում-բողոք` ներկայացված, Ախալքալաքի շրջանային հանձնաժողովի անդամ՝ Թեոնա Ճալիձեյի կողմից: