«Նախագահական ընտրությունների անվտանգ միջավայրում անցկացնելու նպատակով, ստեղծվել են ոստիկանության բջջային խմբեր, որոնք օրենքով նախատեսված իրավասության շրջանակներում, կարձագանքեն իրավախախտումներին»,- այս մասին նշված է Ներքին գործերի նախարարության տարածած հայտարարությունում:

«Ողջ երկրի մասշտաբով, խաղաղ ընտրական միջավայրի ապահովման համար, ոստիկանական ուժերը կբաշխվեն ըստ անհրաժեշտության:

Ոստիկանության աշխատակիցները, որոնք ընտրությունների օրը կկատարեն ծառայողական պարտականությունները, անցել են ներքին գործերի նախարարության ակադեմիայի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համատեղ նախապատրաստման դասընթացներ, որոնք փորձնական հարցերի հետ միասին ներառում էին նաև ընտրությունների օրը ոստիկանության իրավասությունների հետ կապված իրական դրույթներ:

Միջազգային դիտորդական առաքելությունների համար ոստիկանության իրավասության հետ կապված հարցերի շուրջ տեղեկություն ստանալու և փոխանցելու համար հաղորդակցության հարցով աշխատելու է ներքին գործերի նախարարության միջազգային հարաբերությունների դեպարտամենտը:

Տեղի դիտորդական առաքելությունների և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների համար ոստիկանության իրավասության հետ կապված հարցերի շուրջ տեղեկություն ստանալու և փոխանցելու համար հաղորդակցության հարցով աշխատելու է ներքին գործերի նախարարության իրավաբանական դեպարտամենտը:

Հաղորդակցվող անձանց մասին տեղեկությունն արդեն փոխանցվել է համապատասխան միջազգային հարաբերություններին, միջազգային և տեղի դիտորդական առաքելություններին և ոչ կառավարական կազմակերպություններին:

Ընտրությունների օրը ներքին գործերի նախարարությունը հանրությանը պարբերաբար տեղեկացնելու է ընտրությունների ընթացքում օրինակարգության հնարավոր խախտումների, համապատասխան արձագանքի և ոստիկանության աշխատանքին վերաբերող այլ հարցերի շուրջ»,- նշված է ՆԳՆ-ի տեղեկությունում: