Վրացական «8 րոպե» կարճամետրաժ ֆիլմը, որը պատմում է այն մարդկանց մասին, ովքեր ապոկալիպսի նախամուտքում են, հաղթել է տասը անվանակարգերում՝ Վենեսուելայում կայացած FICOCC հինգ մայրցամաքների միջազգային կինոփառատոնում:
Ամեն ամիս կինոփառատոնը օնլայն ռեժիմով ընտրում եւ պարգևատրում է աշխարհի տարբեր երկրների գեղարվեստական, վավերագրական եւ անիմացիոն ֆիլմերի լավագույն նմուշները: Ռեժիսոր Գեգի Խմալաձեի վրացական ֆիլմը հաղթող է ճանաչվել կարճամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթում:
Այսպիսով, «8 րոպե» կինոնկարը ճանաչվել է հաղթող հետևյալ անվանակարգերում՝ «Լավագույն գիտա-ֆանտաստիկ ֆիլմ», «Լավագույն գեղարվեստական ձեւավորում», «Լավագույն գլխավոր դերակատար» (Սլավա Նաթենաձե), «Լավագույն օպերատորական աշխատանք» (Ալեքսանդր Դարախվելիձե) եւ «Լավագույն մոնտաժ» (Գիորգի Գոգիչաիշվիլի): Բացի այդ, ֆիլմը արժանացել է ժյուրիի հատուկ ուշադրությանը՝ ռեժիսուրական աշխատանքի համար՝ (Գիորգի Գոգիչաիշվիլի, Դաթո Աբրամիշվիլի), սցենարի (Գիորգի Գոգիչաիշվիլի, Զազա Կոշկաձե, Մարի Բեքաուրի), երկրորդական դերի (Անի Բեբիա), օրիգինալ երաժշտության (Զուրա Վաչնայե) եւ լավագույն գեղարվեստական նախագծի ( Slow Pulse Group) համար:
Ըստ կինոնկարի սյուժեի, հերոսները իմանում են, որ ութ րոպեից հետո արեւը պիտի հանգչի: Ապոկալիպսի սպասումներով, ամբողջ աշխարհը քաոսի մեջ է հայտնվում, միայն 60-ամյա Գիան է շարունակում պահպանել բացարձակ հանգստություն: Միայնակ տղամարդը, ով ապրում է Թբիլիսիում հանգիստ եւ համեստ կյանքով, որոշում է կապ հաստատել իր որդու հետ, չնայած նրանց միջև եղած դժվարին հարաբերություններին: Հեռախոսազրույցի ընթացքում Գիան իմանում է, որ իր որդին գտնվում է Հյուսիսային բեւեռի արշավախմբում: Երիտասարդը չի կռահում, որ մի քանի րոպե հետո տեղի է ունենալու խավարում: Նրա հայրը այդպես էլ չի համարձակվել ասել աղետի մոտեցման մասին եւ կախում է լսափողը: Մի քանի վայրկյան հետո Գիան գիտակցում է, որ չի կարող պարզապես նստել մի տեղ եւ պետք է ինչ-որ բան ձեռնարկել:
Վերջերս ապոկալիպս «8 րոպե» ֆիլմը արժանացել է Նյու Յորքի XX Մանհեթենյան կարճամետրաժ ֆիլմերի փառատոնում ոսկե մեդալի, նաև 2017 թ. սեպտեմբերին՝ Ավստրալիայում կայացած Սիդնեյի Միջազգային Ինդի կինոփառատոնում, անվանվել է լավագույն ֆիլմը: