Ոստիկանության աշխատակիցները, երբ հայտնաբերում են դեռահասների կողմից կատարված հանցագործությունները, 14 տարեկանից փոքր տարիքի երեխաներին համոզում են կոնկրետ հանցագործություն կատարելու փաստը իրենց վրա վերցնել: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի UNICEF մանկական հիմնադրամի «Վրաստանի փողոցներում ապրող և աշխատող երեխաները» զեկույցում: Ներքին գործերի նախարարությունում դա հերքում են:

Ուսումնասիրության համաձայն, դա արվում է փաստաթղթերի ձևակերպումից և երեխաների արդարադատության հետ կապված հետագա քայլերից խուսափելու համար, քանի որ, ըստ վրացական օրենսդրության, 14 տարեկանից փոքր երեխաները չեն կարող քրեական պատասխանատվություն կրել:

«Երեխաների պատմածների համաձայն, գողության կամ այլ հանցագործության պատճառով երեխաների խմբի ձերբակալման դեպքում, ոստիկանները եզրակացնում են, որ հանցագործությունը կատարվել է 14 տարեկանից ցածր երեխայի կողմից, կամ նրանք համոզում են երեխաներին, որ այդ հանցագործությունները վերցնեն իրենց վրա: Երիտասարդները կարծում են, որ այս կերպ ոստիկանությունը խուսափում է փաստաթղթեր ձևակերպելուց և հետագա քայլերից, որոնք վերաբերում են երեխաներին պատասխանատվության ենթարկելուն», – ասվում է զեկույցում:

Կազմակերպության զեկույցում նշվում է փողոցային երեխաների ապրելակերպը, որ նրանցից շատերը ստեղծել են տարբեր խմբեր, այդ թվում՝ հանցագործ խմբավորումներ:

«Միմյանց պաշտպանելու և օգնելու գործում, երեխաները ստեղծում են սուբորդինացիոն կառույցներ, և որպես «վահան» օգտագործում են երեխաներին, որոնք գտնվում են իրենց ենթակայության տակ, ստիպում են հանցագործություններ կատարել և խլում են շահույթը, որը վաստակել են այս ճանապարհով: Հաճախ այս գործունեությունը կազմակերպվում է հետևյալ կերպ. հանցանքը կատարում են փոքր երեխաները, իսկ ավելի մեծ երեխաները կանգնած հսկում են: Հետո փոքրերը նրանց են տանում գողոնը», – նշվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցում:

Միևնույն ժամանակ, Վրաստանի ՆԳՆ-ն համաձայն չէ հեղինակավոր միջազգային կազմակերպության եզրակացությունների հետ: Վարչությունում վստահ են, որ նրանք պատշաճ կերպով արձագանքում են հանցագործության յուրաքանչյուր փաստին, նույնիսկ երեխաների շրջանում:

«Մինչ 14 տարեկան անձանց կողմից հանցագործություն կատարելը մարտահրավեր է պետության համար: Հետաքրքրվեցինք նաև, արդյո՞ք հանցավոր խմբերը կամ մեծահասակները կանգնած են 14 տարեկանի հասած անձանց հետևում: Պարզվեց, որ դա այդպես չէ: Հիմնականում նման խմբերում գործում են 14 տարեկանի չհասած անձինք, ինչպես նաև 14-ից 18 տարեկան պատանիները, ովքեր 14 տարին չլրացած անձանց հետ միասին կատարում են հանցագործություններ: Երբ կատարվում է 14-ից 18 տարեկան անձանց նույնականացումը, ապա անցկացվում են համապատասխան ընթացակարգերը, կատարվում է հետաքննություն և սկսվում է այդ մարդկանց դեմ քրեական հետապնդումը», – լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Նաթիա Մեզվրիշվիլին:

Նա ընդգծել է, որ Ներքին գործերի նախարարությունը փորձում է ստեղծել նոր մեխանիզմ` անչափահասների իրավախախտման մակարդակը նվազեցնելու համար:

«Ինչ վերաբերում է մինչ 14 տարեկան անձանց, մենք բազմիցս ասել ենք, որ աշխատում ենք ռեֆերավորման մեխանիզմի բարելավման վրա: Քրեական պատասխանատվության տարիքը մինչ 14 տարեկան կրճատելը պատշաճ պատասխան չէ, որը պետությունը պետք է առաջարկի պատանիներին լուծելու այս խնդիրը: Համապատասխանաբար, ռեֆերավորման մեխանիզմների վրա արդարադատության, առողջապահության և կրթության նախարարությունների հետ համատեղ ամփոփիչ աշխատանքն արդեն ավարտվել է: Առաջիկա օրերին այն օրինագծի տեսք կստանա: Բացի այդ, մենք աշխատում ենք այլ ոլորտներում, ներառյալ տեղական ոստիկանության մակարդակով: Այս մասին հանրությանը կտեղեկացնենք մոտակա օրերին», – ավելացրեց Մեզվրիշվիլին:

Ներքին գործերի նախարարի տեղակալը համոզված է, որ Վրաստանում երեխաների հանցագործության հետ կապված հիմնական խնդիրներից մեկը գործող օրենսդրությունն է, այլ ոչ թե դրա իրականացումը:

«Ներքին գործերի նախարարության Մարդու իրավունքների պաշտպանության վարչությունը որոշակի խնդիրներ է սահմանել օրենքի իրականացման առումով, ներառյալ օրենսդրական մակարդակով, որը մենք պատրաստվում ենք լուծել: Ես, օրինակ. ուզում եմ, որ ոստիկանը ավելի շատ լծակներ ունենա, որպեսզի այդպիսի երեխաներին, կոպիտ ասած, անձամբ բերեն և ուղղորդեն համապատասխան ծառայություններին: Քանի որ այս պատանիները կամովին չեն ենթարկվում ոստիկանությանը և ավելի լավ կլիներ, եթե ոստիկանությունը այս խնդրի լուծման համար ավելի արդյունավետ լծակներ ունենա: Առաջիկա օրերին մենք անպայման համապատասխան առաջարկություններ կանենք այդ կառույցներին», – ասաց Մեզվրիշվիլին:

Ներքին գործերի նախարարությունում նաև տեղեկացնում են, որ նրանք հաջողությամբ պայքարում են երեխաների շրջանում փողոցային հանցագործության դեմ, ինչպես նաև այն անձանց, ովքեր ստիպում են երեխաներին աշխատել: Որպես օրինակ, Մեզվրիշվիլին նշեց Թբիլիսիում հուլիսի սկզբին թրաֆիքինգի մեղադրանքով ամուսնական զույգի ձերբակալման մասին: Ըստ մեղադրանքի, զույգը ստիպել է երկու ութ տարեկան աղջիկների ողորմություն խնդրել լուսամփոփների, մետրոյի և ստորգետնյա անցուղիների մոտ:

Նյութը` Новости-Грузия