Այսօր Արտյուշ Գոմցյանը հաղթանակ է տարել բելգիացի բռնցքամարտիկի հետ մենամարտում, արդյունքում դարձել է Եվրամիության բրոնզե մեդալակիր, նա կշարունակի պայքարել արծաթե և ոսկե մեդալի համար:
Իսպանիայի Վալյադոլիդ քաղաքում ընթանում է Եվրամիության բռնցքամարտի առաջնությունը: Վրաստանն առաջնությանը մասնակցում է 10 մարզիկով, որոնցից երկուսն Ախալքալաքից են: Օթար Երանոսյանը նոյեմբերի 13-ին պարտվել էր աշխարհի գործող չեմպիոնին: Արտյուշ Գոմցյանն այսօր հաղթանակ է գրանցել 5:0 հաշվով և առաջիկայում կպայքարի չեմպիոնական տիտղոսի համար:
Այսօր Վրաստանի թիմից մենամարտում էին՝ Արտյուշ Գոմցյանը, Նոդար Դարբաիձեն և Սախիլ Ալախվերդովը: Երեք մարզիկներն էլ հաղթանակ են տարել, արդյունքում Վրաստանն այս պահին 3 բրոնզե մեդալակիր ունի: Նրանք պայքարը կշարունակեն արծաթե և ոսկե մեդալի համար:
Արտյուշ Գոմցյանը վաղը, նոյեմբերի 17-ին կմենամարտի իռլանդացի բռնցքամարտիկի հետ: