«Վրացական երազանքում» նախագահական ընտրությունների երկրորդ փուլի առնչությամբ շարունակվում են խորհրդակցությունները:
Ինչպես լրագրողներին հայտնել է խորհրդարանական մեծամասնության անդամ Անրի Օխանաշվիլին, այսօրվա հանդիպմանը ներկա է նաև «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին:
Դրա հետ մեկտեղ, կուսակցության կենտրոնական գրասենյակում են գտնվում վարչապետ Մամուկա Բախտաձեն, քաղաքապետ Կախա Կալաձեն և Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն:
Զրույցի հիմնական թեմաներն են երկրորդ փուլում հաղթանակի ձեռքբերումը և կոնկրետ խնդիրների սեղմ ժամկետներում լուծումը:
Կենտրոնական գրասենյակում հավաքված են նաև խորհրդարանական մեծամասնության անդամները:
Աղբյուրը՝ 1tv.ge