Ախալքալաքում, Վաժա Փշավելա փողոցի բնակիչներին անհանգստացնում է բիթքոին-կրիպտոայրժույթի արտադրամասի մշտական աղմուկը:
Շատերին կհետաքրքրի, թե ի՞նչ է բիթքոինը (անգլ.՝ bit – տեղեկության միավոր և անգլ.՝ coin – մետաղադրամ): Եթե բացատրենք հնարավորինս պարզ, բիթքոինը ապակենտրոնացված թվային արժույթի նոր սերունդն է, որը ստեղծվել եւ աշխատում է միմիայն համացանցում: Այն ոչ ոք չի վերահսկում, արժույթի թողարկումը տեղի է ունենում ամբողջ աշխարհով մեկ, միլիոնավոր համակարգիչների աշխատանքի արդյունքում՝ հաշվարկային ծրագրերով, որոնք օգտագործում են մաթեմատիկական ալգորիթմները: Այս պահին մեկ բիթքոինի արժեքն ավելի քան 17,000 լարի է:
Ախալքալաքում թողարկվում է բիթքոին: Մi փոքրիկ փողոցում երկու տարբեր բիթքոինի արտադրամաս կա: Փողոցի առաջին իսկ տանից լսվում է միալար աղմուկ՝ սա առաջին արտադրամասն է:
Տհաճ աղմուկն անհանգստացնում է Վաժա Փշավելայի փողոցի բնակիչներին, որոնք էլ բողոքով դիմեցին մեզ, քանի որ չգիտեին, թե ինչ կարելի է անել նման պայմաններում եւ ում է կարելի դիմել:
«Անընդհատ գվվում է, ասում են, որ արտադրում է բիթքոին, այն ժամանակ մենք չգիտեինք թե ինչ է բիթքոինը, հետո մենք նայեցինք ինտերնետում` հասկանալու համար, թե ինչի հետ գործ ունենք: Այս բիթքոինի արտադրամասն արդեն մեկ տարի է աշխատում է, մենք չենք կարող նստել բակում եւ բացել պատուհանները, գվվոցն մեզ ուղղակի գժվեցնում է: Մենք ոչինչ չունենք այս արտադրության դեմ, պարզապես թող ձայնամեկուսացում անցկացնեն եւ աշխատեն այնքան, որքան ուզում են: Բայց նրանք ասում են, որ պատրաստվում են գործարկել երկրորդը, ընդհանրապես անտանելի կլինի: Թող տեղակայեն ոչ բնակելի վայրում, չի կարելի անել ամեն բան, ինչ մտքին կգա»,- ասում է Վաժա Փշավելայի բնակիչ՝ Սուսաննան:
Հարեւանները ոգեւորությամբ չեն սպասում իրենց փողոցում երկրորդ արտադրամասի հայտնվելուն:
«Մշտական ձայնը, աղմուկը գիշերվա ընթացքում խանգարում է իմ մորն ու դստերը, քանի որ նրանց պատուհանները նայում են փողոցին: Ասում են, որ երկրորդն է տեղադրվում է, դեռևս ձայն չկա», – ասում է Վաժա Փշավելայի մեկ այլ բնակիչ` Դարբինյան Յուրան:
Իսկ Հռիփսիմե Հակոբյանի ընտանիքն ապրում է աղմկոտ ավտոտնակի հարևանությամբ:
«Ամռանը բակում չկարողացանք նստել: Չենք կարողանում դուրս գալ, չենք կարող բացել պատուհանները: Դժժում է», – ասում է Հռիփսիմե Հակոբյանը:
Սակայն, ինչպես քիչ անց պարզվեց, երկրորդ ֆերման աշխատում է նույն փողոցում, արդեն 3-4 օր է՝ Վաժա Փշավելայի փողոցում, բայց աղմուկ չկա:
«Մենք վաստակում ենք տարբեր կերպ: Տարբեր սարքեր են: 5-ը մեկ տիպի, 5-ը մեկ այլ: Մենք ունենք 30 ապարատ: Մենք դեռ սկսնակներ ենք: Սա կրիպտոայրժույթ է, այսինքն էլեկտրոնային փող: Մենք չունենք քարտեր կրիպտոայրժույթի համար, բայց այլ երկրներ ում դրանք կան: Ինչպես սովորական փողը՝ օգտագործվում է քարտի միջոցով: Ներբեռնում է կրիպտոայրժույթն եւ գցում բորսայի մեջ: Բորսայում փոխանակվում է դոլարի ցանկացած Վրաստանի բանկում, մասնավորապեսդա «Լիբերթի բանկ»-ն է, դու կարող ես անել տարբեր գործողություններ, օրինակ, մարել վարկերը, կամ գնել որևէ մի բան: Մենք հերմետիկ փակել ենք դռներն ու պատուհանները եւ ձայնը չի խանգարում որեւէ մեկին: Առաջին հայացքից բարդ է հավատալ, որ այտեղ կարելի է զբաղվել բիթքոիններով, բայց երբ զբաղվում եւ ուսումնասիրում ես՝ ոչ: Մեկ սարքի արժեքը հասնում է մինչեւ 200-500 դոլարի: Մեզ մոտ ընդամենը երեք օր է աշխատում: Մեկ օրում սարքը վաստակում է 2–ից մինչև 4 դոլար: Քանակն ավելացնելու պլաններ դեռ չկա, տեսնենք ինչպես կաշխատի: Իրականում կան բազմաթիվ խնդիրներ: Մենք ունենք էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրներ: Ֆերման միայն ՀԷԿ-ի էլեկտրաէներգիայով է աշխատում: Մեկապարատի համար ամսական ծախսվում է 300 լարի», – պատմեց բիթքոինի ֆերմայի սեփականատեր Հովհաննես Պապոյանը:
Երկրորդ ֆերմայի սեփականատերը ասաց, որ աղմուկն այդպես էլ կշարունակի ուղեկցել Վաժա Փշավելայի բնակիչներին:
«Մենք վարձակալել ենք հիմնարկ եւ նախապես ցույց ենք տվել, որ դա աղմկոտ է: Նրանք ասացին, որ այդ աղմուկը չի խանգարում մեզ: Ահա և մենք գնացինք եւ ստեղծեցինք ֆերմա: Այդ մարդն ասաց, որ ես կպատասխանեմ: Ինչ կարող էինք անել՝ արել ենք: Ինչ կարելի էր անել, որպեսզի աղմուկը կրճատվեր՝ արել ենք», – ասում է երկրորդ բիթքոինի արտադրամասի սեփականատեր Ն. Հ.-ն:
Իսկ ինչպե՞ս կարելի է այս հարցը կարգավորել իրավական տեսանկյունից՝ անհրաժեշտ է պարզել:
Քրիստինե Մարաբյան