2022 թ.-ին Վրաստանում դպրոցի ուսուցիչների միջին աշխատավարձը կբարձրանա առավելագույնը 730 դոլարով:
Վրաստանում դպրոցների մանկավարժների, տնօրենների եւ վարչակազմի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումը կմեկնարկի 2019 թվականից, ասվում է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության Facebook սոցիալական ցանցի էջում կատարված գրառման մեջ:
Այս փուլում արդեն հայտնի է, որ 2022 թ.-ին ուսուցիչների միջին աշխատավարձը կբարձրանա մինչեւ 1,8 հազար լարի (մոտ 657 դոլարով), իսկ բարձր կարգի ուսուցիչների աշխատավարձերը՝ մինչեւ 2 հազար լարի (մոտ 730 դոլարով) եւ ավելի:
Ավելին, նախարարությունը նախատեսում է նորարարություններ ներմուծել` կրթության որակի բարելավման համար, եւ դպրոցը դառնա ավելի հետաքրքիր եւ ժամանակակից, որպեսզի դրանով իսկ աշակերտների մոտ զարգանա ազատ եւ քննադատական մտածողությունը: Կմշակվի նոր ուսումնական ծրագիր, կթարմացվեն դասագրքերը եւ այլ ուսումնական ռեսուրսները, կներմուծվի նոր ուսուցման մոդել:
Նախկինում հայտարարված կրթական համակարգի լայնածավալ բարեփոխումները կիրականացվեն հինգ ուղղություններում` վաղ եւ նախադպրոցական կրթություն, ընդհանուր կրթություն, մասնագիտական կրթություն, բարձրագույն կրթություն եւ գիտություն: