Դիմակ կրելը դպրոցի տարածքում աշակերտների համար պարտադիր չի լինի: Սակայն, ինչպես հայտարարել են «Ինտերպրեսնյուզ»-ին Վրաստանի Կրթության նախարարությունից՝ երեխաները կարող են դիմակ կրել իրենց ցանկությամբ:

«Դպրոցում դիմակ կրելը պարտադիր չէ ոչ մի դասարանի համար, սակայն արգելված չէ, եւ երեխաները կարող են ցանկության դեպքում դիմակ կրել», – հայտարարում են գերատեսչությունից:

Վրաստանի կառավարության եւ միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ, փետրվարի 15-ից ամբողջ երկրի մասշտաբով դպրոցները, ներառյալ Ռուսթավիի, Թբիլիսիի եւ Քութաիսիի, ուսումանկան գործընթացքը կվերսկսեն դասասենյակներում: Սակայն, միեւնույն ժամանակ, ծնողներն ու երեխաները կարող են ընտրել եւ օնլայն ուսուցում: