Թբիլիսիի Վերաքննիչ դատարանը Ախալքալաքի շրջանի Մոդեգամ գյուղի բնակիչ Ս․Տ․-ի համար 1 տարի ազատազրկում է սահմանել հոր ավտոմեքենան ծառի ճյուղով վնասելու պատճառով։
Վերահսկիչ դատարան էր դիմել Վրաստանի դատախազությունը, քանի որ համարել էր Ախալքալաքի շրջանային դատարանի որոշումը այս հարցով ոչ բավարար խիստ կատարած հանցագործության նկատմամբ:
Դատարանում քննվող փաստերի հիման վրա հաստատվել է, որ 2018 թվականի ապրիլի 14-ին, Ախալքալաքի շրջանի Մոդեգամ գյուղի բնակիչ Ս․Տ․-ն հարբած վիճակում իր հոր մեքենան վնասել է ծառի ճյուղի միջոցով։
Մեղադրանքը Ս․Տ․-ին ներկայացվել է Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի առաջին մասով (Ընտանիքի մեկ անդամի կողմից մյուս անդամի ունեցվածքի վնասում):
Ախալքալաքի շրջանային դատարանը 2018 թվականի մայիսի 22-ի դատավճիռով մեղավոր է ճանաչել Ս.Տ.-ին իրեն ուղղված մեղադրանքում և որպես տույժ տուգանք է սահմանել 3000 լարիի չափով, որն էլ մեղադրող կողմը բողոքարկել է։ Ախալքալաքի շրջանային դատարանի կողմից Ս․Տ․-ի նկատմամբ կիրառված տույժը փոխարինվել է 1 տարի ազատազրկմամբ:
Այս մասին հայտնում է Վրաստանի գլխավոր դատախազությունը։