Նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքների, երկրորդ փուլի, թե ի՞նչ կլինի, եթե ընդդիմությունը հաղթի, ընտրությունների մասին այն տարածաշրջաններում, որտեղ կոմպակտ բնակվում են ազգային փոքրամասնությունները եւ այլնի մասին՝ Jnews.ge-ն զրուցել է քաղաքագետ Գելա Վասաձեի հետ:
– Ընտրություններն անցան, հայտնի են արդյունքները, ինչո՞ւ հենց այսպիսի արդյունքներ ստացվեց:
Ընտրություններն այսպիսին ստացվեց՝ մի շարք գործոններից ելնելով: Իշխող կուսակցության ներսում սկսվեց էրոզիա եւ Իվանիշվիլիի կուսակցություն վերադարձը միայն հարթեց հակասությունները, բայց չդադարեցրեց դրանք: Հաջորդ պատճառը, Սալոմե Զուրաբիշվիլուն առաջադրելով որպես նախագահի թեկնածու, Իվանիշվիլին իր անձնական շահերը վերադասեց իր կուսակցության շահերից: Երազանքի կուսակցական ակտիվիստների մեծամասնությունը չի ընդունում Զուրաբիշվիլուն որպես իրենց թեկնածու: Իշխող կուսակցությունը վերլուծաբանների շատ սուր սակավություն ունի, որոնք ունակ են կանխատեսել իրադարձությունների ընթացքը եւ հուշել ճիշտ քայլեր: Արդյունքում, իշխող կուսակցությունն անկարող դարձավ արձագանքել այն մարտահրավերներին, որոնք ընտրություններին ընդառաջ իր առջև դրեց ընդդիմությունը: Ընդդիմադիր շտաբի ղեկավար Գիորգի Վաշաձեի շնորհիվ ընդդիմության շտաբի պետ Վիտալի Շկլյարովին, ով գլխավորում է քաղտեխնոլոգների թիմը եւ «Ռուսթավի 2» ընդդիմախոս հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիային, ընդդիմությունը կարողացավ կասեցնել վարչական ռեսուրսների օգտագործման եւ խոշոր քաղաքներում ընտրակաշառք բաժանելու փորձերը: Արդյունքում մենք ունենք այն, ինչ ունենք:
– Ինչպիսի՞ն են երկրորդ փուլի կանխատեսումները:
Չեմ սիրում կանխատեսումներ, սակայն ընտրական եւ հոգեբանական առավելությունն այժմ ընդդիմության կողմն է: Գլխավոր հաղթանակի գրավականը, որը այժմ կօգտագործի իշխանությունը՝ «Սահակաշվիլիի եւ ազգայնականների սարսափելի վերադարձի մասին» պատմությունն է, թե ինչպես դա կաշխատի՝ դժվար կլինի ասել: Հաշվի առնելով իշխող թիմում կրեատիվ մարդկանց պակասը՝ հնարավոր է դա չստացվի: Իհարկե, շատ բան կախված է նրանից, թե արդյոք ընդդիմությունը կլինի այնչափ արդյունավետ, որ կասեցնի վարչական ռեսուրսը, ինչպես հոկտեմբերի 28-ին: Քանի որ, իշխանության համար անսպասելիության տարրը չի լինի:
– Ինչի՞ հետ է կապված այս ընտրություններում բնակչության պասիվ մասնակցությունը:
Բնակչության պասիվությունը կապված է քաղաքական կուսակցությունների անկարողության հետ՝ իրենց ընտրողին բերել ընտրություններին: Իրականում, Վրաստանում միայն երեք կուսակցություն ունի իրական կուսակցական ակտիվ` «Վրացական երազանքը», «Ազգային շարժումը» եւ մասամբ` «Եվրոպական Վրաստանը»: Մնացած կուսակցությունները մի քանի անձանց եւ հեռուստատեսության կուսակցություններ են: Ընդ որում, Երազանքի կուսակցական ակտիվը գրեթե համընկնում է վարչականի (տեղական իշխանությունների պաշտոնատար անձանց) հետ: Երազանքին թույլ չտվեցին իր ընտրողներին բերել, կամ ավելի ճիշտ, ում համարում էին իրենց ընտրողը, եվրոպացիները բերեցին ում կարող էին, իսկ ազգայինները այդ ուղղությամբ չաշխատեցին: Ահա և նման ակտիվություն ստացվեց:
– Ինչպե՞ս եք գնահատում ընտրությունների արդյունքները տարածաշրջաններում, որտեղ կոմպակտ բնակվում են ազգային փոքրամասնությունները:
Տարբեր կերպ, ակնհայտ է, որ վարչական ռեսուրսի օգտագործումը տեղի է ունեցել as usually ռեժիմով, բայց տարածաշրջանները փոխվել են, նրանք դադարել են լինել իշխանությունների համար ձայների անսահմանափակ ռեսուրս: Մառնեուլում ավելի շատ ընտրողներ քվեարկել են ընդդիմադիր թեկնածուների՝ Վաշաձեի եւ Բաքրաձեի օգտին, քան Զուրաբիշվիլու: Իսկ Գարդաբանում, ընդհանրապես, հաղթեց Վաշաձեն: Ախալքալաքում ընտրությունների գնահատման համար անհրաժեշտ է գնահատել թվերը: 2013 թվականին Ախալքալաքի ընտրողների 67%-ը քվեարկել է կառավարության թեկնածուի՝ Մարգվելաշվիլու օգտին, իսկ 19%-ը` ՄԱՇ-ի թեկնածու Բաքրաձեի օգտին: Այս անգամ 23% քվեարկել է ընդդիմության թեկնածուի համար, իսկ 60%` կառավարական թեկնածուի օգտին: Թվում է, որչինչ չի՞ փոխվել: Ուրեմն՝ այո, այդպես չէ: Ինքներդ դատեք: Նախ անցյալ ընտրություններում Բուրջանաձեի 10 տոկոսը պետք է ավելացնենք ազգայինների անհաղթահարելի հակառակորդների ակտիվներին, եւ մենք ստանում ենք 77%, իսկ այժմ՝ Բաքրաձեի 15%-ն ակնհայտորեն ավելացել է իշխանության հակառակորդների ակտիվներն և ստացվում է 41%: Եզրակացությունն ինքնին ակնհայտ է:
Քրիստինե Մարաբյան