Հեռուստաընկերություն «Իմեդի» – ն անցնում է արտակարգ իրավիճակների ռեժիմի և ամեն ինչ կանի, որպեսզի «Ազգայինները» չվերադառնան իշխանության:

Իմեդիի սեփականատերերը հայտարարել են, որ իրենց վրա զգացել են, թե ինչ է նշանակում «Ազգային շարժումը» իշխանության մեջ, և կապված նախագահական ընտրությունների երկրորդ փուլի հետ, անցնում են արտակարգ իրավիճակների աշխատանքային ռեժիմի:

«Դժվար կլինի նախընտրական շրջանը երկրորդ փուլից առաջ, քանի որ ընտրության մի կողմում հայտնվել է «Ազգային շարժումը»: Հեռուստաընկերություն «Իմեդի» – ն և նրա սեփականատերերը իրենց վրա զգացել են, թե ինչ է նշանակում «Ազգային շարժումը» իշխանության մեջ: Այսպիսով, Իմեդին փոխում է հեռարձակման ցանցը նախընտրական շրջանում և մենք աշխատելու ենք, որպեսզի ռեժիմը չվերադառնա », – ասված է հեռուստաալիքի կայքում տեղ գտած հայտարարության մեջ:

«2012-ի ընտրություններից հետո, «Ազգային շարժումն» առաջին անգամ մոտեցավ նրան, որ անցյալը նորից դառնա իրականություն: Հենց այդ պատճառով Գրիգոլ Վաշաձեի նախագահությունը անընդունելի է Իմեդիի համար», – ասվում է հայտարարության մեջ:

Հեռուստատեսության տեղեկատվության համաձայն, շաբաթը մեկ անգամ հեռարձակվող «Դեմառդեմ» հաղորդումը կհեռարձակվի շաբաթը երկու անգամ: Եթերում նաև կհայտնվի նոր ծրագիր՝ «Imedi Live»-ը, որի հաղորդավարուհին հանյահայտ վրացի լրագրող Թեոնա Գեգելիան է:

Նախագահական ընտրությունները երկրում տեղի ունեցավ անցյալ կիրակի: Մրցավազքի հաղթող դարձավ «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության աջակցությունը վայելող Սալոմե Զուրաբիշվիլին (38,64 տոկոս), երկրորդ տեղում, փոքր տարբերությամբ, միասնական ընդդիմության կողմից առաջադրված թեկնածու՝ Գրիգոլ Վաշաձեն է (37,73 տոկոս): Քանի որ նրանցից ոչ մեկը չհաղթահարեց 50% շեմը, ապա երկրում կանցկացվի ընտրությունների երկրորդ փուլ:

Նոյեմբերի 17-ին պետք է հայտարարվեն ընտրությունների առաջին փուլի վերջնական արդյունքները, և դրանից ոչ ուշ, քան երկու շաբաթվա ընթացքում պետք է նշանակվի ընտրությունների երկրորդ փուլը: