Ախալքալաքի սպասարկման կենտրոնը դիմում է բնակչությանը՝ հանձինս վարորդներին։
Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրեն Արմեն Բիչախչյանը հորդորում է, որ փողոցը լուսավորող երկաթյա լուսամփոփներին չհարվածեն և վայր չգցեն։ Այն անձիք, ովքեր այդպիսի բան կանեն, կենթարկվեն պատասխանատվության։
Արդեն Բավրայի ճանապարհի վրա երկու լուսամփոփ են վայր գցել, որոնք արդեն օգտագործման պիտանի չեն։
«Այնպես են ծռմռվել, որ այլևս օգտագործման ենթակա չեն, քաղաքի մոտ նույնպես վայր էին գցել, մի կերպ, ոստիկանությունով պարտադրեցինք, որ բերեն տեղադրեն։ Ուզում եմ ասել, որ այն անձիք, ովքեր այդպիսի բան կանեն պատասխանատվության կենթարկվեն», – ասաց Արմեն Բիչախչյանը։