Կցորդով, կիսակցորդով և ավելի քան 30 նստատեղ ունեցող ավտոբուսների տեղաշարժը Ախալցխա Նինոծմինդա ճանապարհին, դեպի Հայաստան տանող, վերականգնվել է։ Այս մասին հայտնում է ավտոճանապարհների վարչությունը։
Ձյան ինտենսիվ տեղումները Վրաստանում խնդիրներ են ստեղծել վարորդների համար։ Շաբաթ երեկոյան ճանապարհներին սկսել են սահմանափակումներ մտցնել։ Ախալցխա Նինոծմինդա ավտոճանապարհի մաքրման աշխատանքներից հետո երթեւեկությունը վերականգնվել է։
Խաշուրի-Ախալցխա-Վալե ավտոճանապարհը ևս վերականգնվել է բեռնատար մեքենաների համար։
Ճանապարհային վարչությունը քաղաքացիներին հորդորում է երթեւեկել ձմեռային անվադողերով, ինչպես նաեւ պահպանել սահմանված ռեժիմները։