«Գիրչի» կուսակցության նախաձեռնած «Մայրենի լեզվի» այգում «Մարիխուանայի օրինականացման փառատոն»-ի ժամանակ ձերբակալվածներից 10-ը ազատ են արձակվել, այդ թվում նաև Զուրաբ Ջափարիձեն։
Ինչպես հայտնում է rustavi2-ին նախագահի թեկնածուին ոստիկանության բաժանմունքից երեկ էին ազատ արձակել։
«Գիրչի»-ի առաջնորդին իրավապահները այն ժամանկ էին ձերբակալել, երբ որ նա 3 գլանակ ծխախոտ է հանել, որոնց մեջ էլ մարիխուանա է եղել, ու նվիրել հավաքվածներին։
Կալանավորմանը հետևել էր աղմուկի և վիճաբանության:
«Ինձ խուզարկեցին շատ մանրակրկիտ, ստուգեցին հագուստիս ամեն մի անկյունը, ինչպես նաև կոշիկներս և գուլպաներս։ Ոչ մի բան էլ չունեի, ասացի, որ ինչ ունեցել եմ այնտեղ եմ բաժանել։ Հետո բավականին ծավալուն հարցում կատարեցին, մի քանի էջանի հարցում էր, և վերջապես ավարտվեց նրանով, որ ասացին քրեական գործ է հարուցվել, կշարունակվի, սակայն այս անգամ այն սրանով կավարտվի»,- հայտարարել է Զուրաբ Ջափարիձեն։