Այսօր Սուրբ Հարությանը նախորդող կիրակի օրը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնեց Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ:

Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ և Սուրբ Էջմիածին Եկեղեցիների բակը վաղ առավոտից մարդաշատ էր: Մարդիկ մեծ ոգևորվածությամբ շնորհավորում էին իրար տոնի կապակցությամբ ու շտապում վերցնել ուռենու ուստերը:

caxkazard 8

caxkazard 7

caxkazard 6

caxkazard 10

caxkazard 1

Օրվա ընթացքում չէր դադարում մարդկանց հոսքը եկեղեցիներ: Հոգևոր հայրերի կողմից օրհնվում էին ուռենու ոստերը ու բաժանվում ժողովրդին, քանզի ոստեր և ճյուղեր ընծայելը խորհրդանշում է առանձնակի պատիվներ և հանդիսավորություն:

caxkazard 5

caxkazard 12

Եկեղեցիների բակերում կարելի էր տեսնել տարբեր տեսակի ճյուղեր, որոնք մարդիկ գնում և իրենց հետ տանում էին եկեղեցի:

caxkazard 2

caxkazard 11

 

caxkazard 4

Կատարվեց նաև մանուկների օրհնության կարգ: