Մայիսի 6-ը Ջավախքում Ծռատոն է: Մարդիկ գործ չեն անում և ուխտի են գնում 7 սրբերի դուռ, սակայն սա եկեղեցական տոն չէ, այլ դարերից եկած ավանդույթ:
11174583_890197821022196_7279872036024631885_o
Ծռատոնն առանձնահատուկ են նշում հատկապես Խանդո գյուղում:
11120077_890197471022231_2348511268790112300_o
Ծռատոնի օրը Ջավախքի կանայք, աղջիկները, տղաներն ու բոլոր սիրահարներն ուխտի են գնում Տավշան Թափա բլուրի գագաթին գտնվող սրբերին խնդրելով վերջիններիս բարեխոսությունը իրենց նվիրական նպատակների իրականացման համար:
11212127_890197284355583_3878587490676872806_o
Մարդիկ խմբերով վաղ առավոտից բարձրանում են Տավշան Թափա, առնվազը 7 սրբերի մոմ են վառում, ծաղիկներ հավաքում և խաղեր խաղում:

11163118_890196964355615_6738426874153247352_o

Մայիսի 6-ին, հատկապես սրտի թրթիռով են սպասում սիրահարները: Հայտնի են դեպքեր, որ հենց սար բարձրանալու ճանապարհին են զույգերը միմյանց հետ ծանոթացել և ընտանիք կազմել:
11233811_890196294355682_8244659470058013202_o
Ծռատոնին հղի կանանց Ջավախքում արգելում են գործ անել, հատկապես կտրող, ծակող իրեր օգտագործել:
«Ինձ տատս է պատմել, Ծռատոնին հղի հարսներին չեն թողնում գործ անել: Մեր օրերում էլ շատ կան դեպքեր, որ ասենք դանակով գործ է արել հղի կինը և ինչ-որ մի տեղ վնասել, ծննդաբերելուց հետո երեխայի նույն տեղում նշան է լինում: Իսկ եթե ստիպված կամ չիմանալով գործ են անում պետք է գարի ցանեն, ազատվեն մեղքից: Գարին ծուռ ու շիտակ ծլելով իր մեջ է կրում մեղքը»,- պատմեց 75-ամյա Աշխեն Այվազյանը Կուլիկամ գյուղից, ով ամեն տարի մայիսի 6-ին անպայման մոմ է վառում:
11201015_890197761022202_3702369444841486043_o
Անկախ եղանակային պայմաններից, ամեն տարի մայիսի 6-ին ջավախքցիները վանքերում մոմ են վառում խնդրելով սրբերի բարեխոսությունը:

Ծռատոնը ժողովրդական սովորույթ է և ոչ մի կապ չունի Հայ Առաքելական Եկեղեցու տոնացույցի հետ: Այս տոնը նշում են միայն Ջավախքում:
11187165_890196051022373_4685891956020774973_o

11200939_890197814355530_7077640160435199357_o
Աղունիկ Այվազյան
Քրիստինե Մարաբյան