Ջավախքի մարզիկները Վանաձոր քաղաքում կայացած արմրեսլինգի բաց առաջնությունում շահեցին` 2 ոսկե, 2 արծաթ և 2 բրոնզե մեդալներ:
2016 թվականի ապրիլի 3-ին Հայաստանի Վանաձոր քաղաքում տեղի ունեցավ Հայաստանի արմրեսլինգի բաց առաջնություն:
Ջավախքից մասնակցում էին յոթ մարզիկներ: Նրանք վերադարձան 6 մեդալներով:
Ադամ Այվազյանի խոսքով, չնայած նրան, որ դատավորները ոչ միշտ են արդար գտնվել մեր մարզիկների նկատմամբ, նրանք ցույց են տվել բացարձակ առավելություն:
«Մերոնք ֆիզիկապես ուժեղ էին, հատկապես ցածր քաշային կարգերում: Նրանք ունեն արմրեսլինգի դպրոց, իսկ մենք նույնիսկ խմբակ չունենք: Մենք շատ անգամ ենք դիմել մեր ղեկավարությանը այդ հարցով: Նրանք խոստանում են, սակայն մինչ այսօր բացված չէ»,- ասում է Ադամ Այվազյանը:
Արտյոմ Այվազյանը և Գարիկ Պոզոյանը 70 կգ քաշային կարգում գրավել են առաջին տեղ:
Իգոր Լազարյանը և Ադամ Այվազյանը 90 կգ քաշային կարգում գրավել են երկրորդ տեղ:
Արմեն Քեվնաքսզյանը 80 կգ և Սերգեյ Չեչելյանը 90 կգ քաշային կարգում երրորդ տեղ:
Շուշան Շիրինյան