«Գիրչի» (Կոն) կուսակցության հիմնադիր և նախագահի թեկնածու Զուրաբ Ջափարիձեն հայ և ադրբեջանցի ընտրողների համար ձայնագրել է տեսաուղերձ՝ նրանց մայրենի լեզուներով:
Զուրաբ Ջափարիձեն տեսաուղերձը ոչ միայն հայերեն, այլեւ ջավախքի բարբառով է պատրաստել: Սկզբում նա զգուշացնում է, որ չի կարողացել տեքստը սովորել անգիր, ուստի նա կարդում է այն:
Արտասովոր տեսաուղերձը չի վրիպել սոցիալական ցանցերի օգտատերերի ուշադրությունից:
Տեսահոլովակում Ջափարիձեն ներողություն է խնդրում այն բանի համար, որ իր կուսակցության գոյության 2 տարիների ընթացքում նա չի կարողացել գնալ այդ տարածաշրջաններ, քանի որ կողմնորոշվելու համար հարկավոր է եղել ժամանակ: Նա ինքն իրեն անվանել է առաջին քաղաքական գործիչը, ով խոսել է հայերենի ջավախքի բարբառով: