Դպրոցական ավարտական քննությունների թիվը (CAT) կարող է կրճատվել ութից չորսի: Այս մասին «Ինտերպրեսնյուսին» հայտարարեց Կրթության, գիտության և մշակույթի հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Մարիամ Ջաշին:
Նրա խոսքերով, հնարավոր է հաշվի առնվի եվրոպական փորձը, որտեղ քննությունները անցկացվում են չորս հիմնական առարկաներով` մայրենի լեզու, մաթեմատիկա, օտար լեզու և մեկ ընտրովի առարկա:
Միխայիլ Բատիաշվիլին հայտարարել է, որ մինչ 2020 թվականը ատեստավորման համակարգը կտրուկ կփոխվի: Ինչ վերաբերում է 2019 թ.-ի քննության թեստերի բարդացմանը, ապա դա բացառվում է: Դիմորդները կարող են հանգիստ շարունակել նախապատրաստվել ինչպես դպրոցի, այնպես էլ համալսարանի քննություններին: Ես շատ ուրախ եմ, որ Միխայիլ Բատիաշվիլիի տեսլականը համընկնում է այն տեսլականի հետ, որը ես առաջարկել եմ երկու տարի առաջ` ատեստավորման քննությունների անհրաժեշտ փոփոխությունների հետ կապված, և մենք միասին կաշխատենք այդ հարցի վրա:
Համոզված եմ, որ քննությունների քանակը շատ է, բացի այդ որոշ առարկաներ, հակասում են միմյանց, դպրոցում եզրափակիչ փուլում աշակերտը կարող է հանձնել նույն քննությունները, ինչը հանձնում է ազգային քննություններում, և դա անառողջ պրոցես է:
Երբ ես առաջին անգամ բարձրացրեցի այս հարցը, հասարակությունը դրականորեն արձագանքեց, բայց փորձագետները դեմ էին: Դրանից հետո ես ծանոթացա Սկանդինավյան երկրների փորձի հետ, որտեղ ուսանողները ամենից հաճախ հանձնում են 4 առարկա` մայրենի լեզու, մաթեմատիկա, օտար լեզու և մեկ ընտրովի առարկա: Ուսանողների գիտելիքների որոշիչ համարվող 8 քննությունները չեն հանձնում գրեթե ոչ մի երկրում: Ատեստավորման քննությունների թիվը պետք է նվազեցվի: Ես չեմ ուզում առաջ ընկնել, քանի որ այս հարցը քննարկում է պահանջում», – հայտարարել է Մարիամ Ջաշին:
Նյութը` interpressnews.ge