Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ավարտել է 2018 թվականի հոկտեմբերի 28 նախագահության թեկնածուների գրանցման գործընթացը:
Այս պահի դրությամբ ԿԸՀ-ն գրանցել է 25 թեկնածու, այստեղից 19-ը քաղաքական կուսակցությունների, իսկ 6-ը նախաձեռնողական խմբերի թեկնածուներն են:
Ըստ օրենսդրության՝ գրանցված նախագահի թեկնածուները ոչ ուշ, ընտրություններից 12 օր առաջ (հոկտեմբերի 16-ը ներառյալ), իրավունք ունի գրավոր դրմում ներկայացնել ԿԸՀ-ը իր թեկնածությունը հանելու համար։
Իսկ 21 թեկնածուներ տարբեր իրավական պատճառներով հրաժարվել են գրանցվել։
Վրաստանի նախագահի 2018 թվականի հոկտեմբերի 28-ի ընտրություններին գրանցված թեկնածուների ցանկն հետևյալն է՝
Միխեիլ Սալուաշվիլի – «Արդարության վերականգնման միություն ձայն ազգի. աստվածն է մեր արդարությունը» N28,
Գիորգի Լիլուաշվիլի – «Վրաստան» կուսակցություն N17,
Զվիադ Բարդավաձե – «Քաղաքացիական պլատֆորմ – նոր Վրաստան» N27,
Վախտանգ Գաբունիա – «Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցություն» N4,
Լևան Չխեիձե – «Նոր քրիստոնյա ժողովրդավարներ» N40,
Շալվա Նաթելաշվիլի – «Վրաստանի լեյբորիստական կուսակցություն» N10,
Կախաբեր Ճիճինաձե – ընտրողների նախաձեռնողական խումբ N58,
Դավիթ Բաքրաձե – «Եվրոպական Վրաստան – շարժում ազատության համար» N2,
Զվիադ Իաշվիլի – «Ազգային ժողովրդավարական կուսակցություն» N30,
Դավիթ Ուսուփաշվիլի – «Ազատ ժողովրդավարներ» N25,
Կախա Կուկավա – «Ազատ Վրաստան» N21,
Գելա Խուցիշվիլի – «Վրաստանի ուժային վետերանների և հայրենասերների քաղաքական շարժում» N35,
Սալոմե Զուրաբիշվիլի – ընտրողների նախաձեռնողական խումբ N48,
Զվիադ Մեխատիշվիլի «Վրաստանի քրիստոնյա-պահպանողականների կուսակցություն» N13,
Թեյմուրազ Շաշիաշվիլի – ընտրողների նախաձեռնողական խումբ N65,
Թամար Ցխորագաուլի – քաղաքական շարժում «Ազատություն-Զվիադ Գամսախուրդիայի ճանապարհը» N31,
Ակակի Ասաթիանի – «Վրաստանի ավանդապահների կուսակցություն» N18,
Բեսարիոն Թեդիաշվիլի – ընտրողների նախաձեռնողական խումբ N49,
Զուրաբ ջափարիձե – «Գիրչի» N36,
Վլադիմիր Նոնիկաշվիլի – ընտրողների նախաձեռնողական խումբ N62,
Իրակլի Գորգաձե – «Շարժում նոր Վրաստանի համար» N23,
Գրիգոլ Վաշաձե – «Միասնական ազգային շարժում» N5,
Միխեիլ Անթաձե – շարժում «Պետությունը ժողովրդի համար» N1,
Գիորգի Անդրիաձե – ընտրողների նախաձեռնողական խումբ N51,
Օթար Մեունարգիա – «Արդյունաբերությունը կփրկի Վրաստանը» N22: