Հինգ տաղավարների կառուցումը, որոնք պետք է կառուցվեին «Տավշանկա» հանգստի գոտում չի ավարտվել: Շինարարական ընկերությունը տուգանվել է:
Տաղավարների ձգձգվող շինարարության պատճառը, ինչպես մենք փորձեցինք պարզել ավելի վաղ, այն էր, որ Ազգային անտառային գործակալությունից մի քանի ծառ կտրելու թույլտվությունն Ախալքալաքի քաղաքապետարանն աշխատանքը սկսելուց առաջ չէր ստացել:
«Տավշանկա» հանգստի գոտում տաղավարների կառուցման ընթացքը շարունակվում է, սակայն ժամկետն արդեն անցել է: Ըստ պայմանագրի, շինարարությունը պետք է ավարտվեր օգոստոսի 27-ին: Այսօր բոլոր հինգ վայրերում կառուցվել է կարկասը և բետոնե հիմքը, չեն տեղադրվել սեղանները, աթոռները և հովանոցներ, որոնք, ըստ շինարարական ընկերության տնօրենի, պատրաստ էին դեռ օգոստոսին:
Քաղաքապետարանի աշխատակիցների խոսքերով, տաղավարների շինարարությունն իրականացվել է առանց Ազգային անտառային գործակալության պաշտոնական թույլտվության, թեև բանավոր թույլտվություն ստացել են: Տաղավարների շինարարությունը ֆինանսավորվում է տեղական բյուջեից: Մրցույթ տենդերը 27 750 լարիով հաղթել է «Կոկա 2010» ընկերությունը: Մենք բազմիցս զանգահարել ենք ընկերություն, և մեզ ասել են, որ աշխատում են ու ամեն ինչ նորմալ է, և թույլտվություն հետ կապված որևէ խնդիր չկա, քանի որ բանավոր թույլտվություն ստացել են:
Քաղաքապետարանի աուդիտի և ստուգման բաժնում մեզ հայտնեցին, որ աշխատանքների ավարտի ժամկետը լրացել է, աշխատանքները կատարվել են 70% -ով, ուստի ընկերությունը տուգանվել է:
Հեռախոսով «Կոկա -2010» -ի տնօրեն Ավթանդիլ Թամազաշվիլին մեզ ասաց, որ տուգանքի մասին չգիտի, իսկ աշխատանքները նրանք մոտ օրերս կավարտեն: Իսկ ինչ վերաբերվում է Ազգային գործակալության պաշտոնական թույլտվությանը, ընկերության տնօրենը նշեց, որ քաղաքապետարանը թույլտվություն ունի:
Քաղաքապետարանում մեզ չհաջողվեց տեսնել թույլտվության փաստաթուղթը, և քանի որ մենք մեր հարցին կոնկրետ պատասխան չստացանք, ուստի մենք թույլտվության պատճենը տեսնելու նպատակով կդիմենք պաշտոնական հարցումով:
Շուշան Շիրինյան