«Տավշանկա» հանգստի գոտում 5 տաղավարների (բեսեդկա) տեղադրելու պրոցեսը ձգձգվում է այն պատճառով, որ անտառային ազգային գործակալությունից, երկու տեղում, ծառ կտրելու թույլտվություն չունեն:

5-ից երկու տեղում անհրաժեշտ էր կտրել «ծեր» ծառեր, իսկ դրա համար անհրաժեշտ է գործակալության թույլտվությունը: Ախալքալաքի քաղաքապետարանի տնտեսության և պլանավորման ծառայությունում հրաժարվեցին մեկնաբանել իրավիճակը և ասացին, որ կպատասխանեն երկուշաբթի, երբ թույլտվություն ունենան:

Տաղավարների տեղադրման տենդեր-մրցույթը հաղթել է ՍՊԸ «Կոկա-2010» -ը: Մենք հեռախոսով կապվեցինք ընկերության տնօրեն Ավթանդիլ Թամազաշվիլիի հետ: Նա ասաց, որ նրանց մոտ ամեն ինչ պատրաստ է, և ամհրաժեշտ է ընդամենը մեկ շաբաթ, որ ամեն ինչ տեղադրեն:

«Այո, քաղաքապետարանը պետք է թույլտվություն ստանա: Հենց տվեցին թույլտվությունը, կսկսենք տաղավարների տեղադրումը », – ասաց Ավթանդիլ Թամազաշվիլին:

Շուշան Շիրինյան