Այս տարի Ախալքալաքի տեղական իշխանությունը 100 հազար լարի է հատկացրել Ախալքալաքի Աղմաշենեբելի և Թավիսուփլեբա (Ազատության) փողոցների ճամփաբաժանում գտնվող այգու վերականգնման համար։ Վերականգնման նախագիծը դեռ պատրաստ չէ, ու թե կոնկրետ ինչ է արվելու այգում, հայտնի չէ։
2022 թվականին, նախատեսվող ենթակառուցվածքային աշխատանքների թվում, Ախալքալաքի Սակրեբուլոն, հավանություն է տվել նաև այգու վերականգնմանը, որը պաշտոնական անվանում չունի, այն հանրաճանաչ կոչվում է «Մնդոյի այգի», Սակրեբուլոյում հարցի քննարկման նախագծում այն կոչվում է «Ջիվանու այգի», այգին հաճախ անվանում են նաեւ «Ապրիլի 9-ի այգի»։
Այգում կանգնեցված է Աշուղ Ջիվանու հուշարձանը, այնտեղ է նաև Ապրիլի 9-ի զոհերի հուշարձանը։ Այս պահին այգին գտնվում է բարձիթողի վիճակում, ամենուր աղբ է։
Բարեկարգման համար տեղական բյուջեով հատկացվել է 100 000 լարի։ Սակայն վերականգնման նախագիծը դեռ կազմված չէ, և հայտնի չէ, թե ինչ աշխատանքներ են իրականացվելու։ Դա կորոշվի ճարտարապետի և նախագծողի հետ համատեղ։