Սեպտեմբերին 1-ին, Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնում հանդիսավորությամբ նշվեց գիտելիքի օրը: Կենտրոնն այսօրվանից վերսկսում է 2018-2019 թթ. ուսումնական տարին:

kentron mijocarum

Այսօր Երիտասարդական կենտրոնի բակում անսովոր աշխուժություն էր տիրում՝ սև ու սպիտակ հագած, գույնզգույն փուչիկները ձեռքերին կենտրոնի սաները շտապում էին իրենց առաջին դասից չուշանալ:

Վերստին բացվեցին հարազատ կրթօջախի դռները, ու նա դարձյալ իր գիրկն առավ իր սաներին ու մանկավարժներին:

Օրվա առթիվ Կենտրոնը տոնական միջոցառում էր կազմակերպել: Տոնական օրվա սկիզբն ազդարարվեց տերունական աղոթքով, որից հետո կենտրոնի սաները հանդես եկան գեղարվեստական ու երաժշտական կատարումներում:

mijocarum

Շնորհավորանքի խոսքով հանդես եկան ԱԵԿ-ի հայոց պատմության խմբակի պատասխանատու Վաչագան Ռստակյանը և պատասխանատու Կարինե Թադևոսյանը։

«Արդեն 10 տարի երիտասարդական կենտրոնն իր դռներն է բացում Ջավախքի տարբեր գյուղերից ժամանած հարյուրավոր երեխաների առաջ: Մեր կենտրոնը լրացնում ու ավելացնում է այն բացը, որ դպրոցում կա: Հայոց պատմության ուսուցումը, որ միայն մեր կենտրոնն է տալիս, գրականության, տարբեր լեզուների դասավանդման, ջավախքյան մշակույթի զարգացման ու տարածման առաքելություն դրսևորած կենտրոնը դեռ շատ տարիներ պիտի տա շրջանավարտներ»,- հավաքվածներին դիմելով ասաց ԱԵԿ-ի պատասխանատու Կարինե Թադևոսյանը:

sep mek

Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնի գործունեությունը միտված է իրականացնելու երեխաների բազմակողմանի զարգացմանը, նրանց աշխարհայացքի ընդլայնմանն ու ջավախքյան մշակույթի խթանմանն ուղղված ծրագրեր:

giteliqi or

Կենտրոնի տնօրինությունը վստահ է. սա մի հարթակ է, որը երիտասարդներին ինքնադրսևորվելու հնարավորություն է տալիս, նրանց հնարավորություն է տալիս ստանալ նոր գիտելիքներ և փորձ, դառնալ ավելի ինքնավստահ ու նպատակասլաց: Դրա վկայությունը կենտրոն հաճախող հարյուրավոր երեխաներն են, որոնցից շատերը կրթական տարբեր միջոցառումներից վերադառնում են դիպլոմներով ու մեդալներով:

Աղունիկ Այվազյան