Այսօր ժամը 17:00-ի սահմանում ուժեղ կարկուտ է սկսվել Նինոծմինդայում և շրջակա գյուղերում, որը տևել է ավելի քան 20 րոպե: 45 րոպե տարբերությամբ ուժեղ կարկուտը շարունակվել է Ախալքալաքի խոսպիո և շրջանի հարավում գտնվող այլ գյուղերում:
«Նախորդ կարկուտից հետո ահագին ծախսեր արեցինք, բերքը հնարավորինս ոտքի կանգնեց: Հիմա արդեն էլ հույս չկա, ծառերի մրգերը մի կողմից թափվեց լոբին ու կարտոֆիլն էլ արդեն գետնին հավասարվեց»,- ասում է Խոսպիո գյուղի բնակիչը: