Վրաստանի ուղղափառ եկեղեցին այսօր նշում է Աստվածամոր ննջեցման օրը՝ Մարիամոբան:
Այս տոնը վրաց եկեղեցում խորհրդանշում է Աստվածամոր վերջին երկրային օրը։ Աստվածածնի վերափոխման տոնը վրաց ուղղափառները մեծ շուքով են նշում, համարելով հավերժական կյանքի հաղթանակը մահվան հանդեպ։
Վաղ առավոտից Ախալքալաքի Միքայել հրեշտակապետի տաճարում հավաքվել էին հավատացյալ ժողովուրդը: Օրվա պատարագիչը վրաց ուղղափառ եկեղեցու հոգևոր հովիվ հայր Ալեքսանդրն էր: Սուրբ պատարագի ավարտին հոգևոր հայրը օրհնված ջուր ցողեց հավատացյալների, սրբապատկերների և խաչերի վրա։
«Այս տոնը մեծ նշանակություն ունի մեր ազգի համար։ Մի անգամ չէ, որ Տերը պահապան է եղել մեր երկրին և ժողովրդին։ Շնորհավորում եմ ամբողջ վրաց ժողովրդին, Ախալքալաքի բնակիչներին և բոլոր հավատացյալներին»,- մեզ հետ զրույցում նշեց հայր Ալեքսանդրը։
Աստվածամոր ննջեցման տոնի առթիվ Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը տոնական պատարագ է մատուցել Սիոնիի աթոռանիստ տաճարում: Տոնին նախորդում էր երկշաբաթյա պահք, որն սկսվել է օգոստոսի 14-ին և ավարտվեց այսօր:
Այս տոնը առավել մեծ շուքով է նշվում Վարձիայում, քանի որ այստեղ է գտնվում Աստվածածնի վերափոխման եկեղեցին։ Տեղի ժողովուրդը Մարիամոբան նաև Վարձիայի տոն է անվանում։ Դեռ գիշերվանից ուխտավորները խմբերով գալիս են Վարձիա և շատերը մատաղ են անում։
Քրիստոնյա աշխարհում Ամենասուրբ Երրորդությունից հետո մեծարվում է Մարիամ Աստվածամայրը:
Սոնա Տոնականյան