Վրաց ուղղափառ եկեղեցին այսօր նշում է Ջրօրհնեքը: Տոնի կապակցությամբ տոնական պատարագ է մատուցվում գործող բոլոր եկեղեցիներում:
Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք, Իլիա Երկրորդը տոնական պատարագ է մատուցումանց Սուրբ Երրորդության տաճարում: Սուրբ և անմահ պատարագի ավարտին հավատավոր ժողովուրդն օրհնված ջուր կտանի տուն:
Եկեղեցական ուսուցմամբ, այդ ջուրը հավատացյալները տալիս են հիվանդներին, կամ խմում ամեն առավոտ, կամ էլ օծում են իրենց տունը:
Ջրօրհնեքի տոնը տաղավար տոներից է: Այն կապված է Հորդանան գետում Հովհաննես Մկրտչի կողմից Հիսուս Քրիստոսի մկրտության հետ: Այս օրվանից է գալիս առաջին եկեղեցական կարգը՝ մկրտությունը: Ջրօրհնեքն անվանում են նաև Աստծո հայտնության տոն: Ըստ Ավետարանի, հենց այս օրն էր հայտնվել Սուրբ Երրորդությունը` Քրիստոսի մկրտության ժամանակ Սուրբ Հոգին հայտնվեց աղավնու տեսքով, և երկնքից լսվեց ձայն՝ «Սա է իմ սիրելի Որդին»: