Գյուղատնտեսական ծրագրի կառավարման գործակալությունը, Վրաստանի ամբողջ տարածքում սկսել է ֆերմաների և ֆերմերների գրանցման ծրագիրը։
Գործակալության հաղորդմամբ, ծրագրի շրջանակներում Վրաստանի մասշտաբով գյուղատնտեսական գործունեությամբ զբաղված մարդկանց հաշվառում է պլանավորված։
Ինչպես նշել է ծրագրի մենեջերը, ֆերմաների և ֆերմերների հաշվառումը կստեղծի կարևոր տեղեկատվական բազա, կներկայացնի հնարավորությունները, նպատակաուղղված, ֆերմերների կարիքների անհատականացված պետական ծրագրի/նախագծի ստեղծման և արդյունավետ իրագործման համար ճիշտ ընտրել թիրախային խմբերը։
Ծրագիրը սկսվել է օգոստոսի 8-ին և մինչ այսօր բազայում 9500-ից ավելի ֆերմեր է գրանցվել։ Ծրագրի բյուջեն 1 300 000 լարի է, և առաջին փուլի ավարտը պլանավորվում է 2018 թվականի վերջ։
Ռիմա Մառանգոզյան