Փետրվարի 28-ին Վրաստանում ՀՀ դեսպանության և Վիրահայոց թեմի նախաձեռնությամբ Թբիլիսիում տեղի ունեցավ հիշատակի միջոցառում՝ նվիրված Սումգայիթյան ոճրագործության 31-րդ տարելիցին, որին մասնակցում էին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը, դեսպանության ողջ անձնակազմը, Վրաստանի խորհրադարանի պատգամավորներ, մտավորականներ, վիրահայ համայնքի ներկայացուցիչներ։
Արարողության մասնակիցները Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում մասնակցեցին անմեղ զոհերի հոգու հանգստության համար մատուցված հոգեհանգստյան կարգին։
Այնուհետև, ներկաները ծաղիկներ խոնարհեցին եկեղեցու բակում գտնվող խաչքարի մոտ։
Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն իր խոսքում, մասնավորապես անդրադարձավ Սումգայիթյան ոճրագործության միջազգային դատապարտման անհրաժեշտությանը՝ նշելով, որ պատմականորեն ապացուցված փաստ է, որ անպատժելիությունը ծնում է նոր ոճրագործություններ, ինչպես դա եղավ Սումգայիթից հետո Բաքվում, Կիրովաբադում (Գանձակ), Մարաղայում և այլ վայրերում։
Նյութը և լուսանկարը Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության Ֆեյսբուքյան պաշտոնական էջից