Օգոստոսի 18-ի գիշերը, լույս 19-ի առավոտյան Մկրտիչ Սարգսյան փողոցի թիվ 60 տան պատը փլուզվել է, բախտի բերմամբ տան սեփականատերը այդ պահին մյուս սենյակում եղել, ինչը և փրկել է նրա կյանքը:

2

Մ. Սարգսյան փողոցի Աշուղ Հավասու հուշարձանի մոտ բազմամարդ էր: Հավաքվածները քննարկում են, որ տան սեփականատեր Դավիթ Բաքարյանի բախտը բերել է: Քանի որ, գիշերը տան մի մասը փլուզվել է, և նա կարող էր մնալ իր սեփական տան փլվածքի տակ: Այժմ սենյակի դուռը, որը փլվել է, փակ է և չի բացվում ընկած պատի և տանիքի պատճառով, փլուզման մասշտաբների մասին, կարելի է եզրակացնել, նայելով սենյակի բաց պատուհանից ներս: Տունը հին շինություն է, կառուցված 1958 թ.-ին: Ըստ սեփականատիրոջ տանիքը չէր կաթում, բայց քանդված պատը ինչ-որ տեղից խոնավություն է ներծծել:

1

«Սենյակը հավաքեցի դուրս եկա, իմ հետևից ամեն ինչ փլվեց: Ամեն ինչ մնաց փլատակների տակ, անկողինը, հագուստների պահարանը: Դուռը չի բացվում, որ ձեզ ներսը ցույց տամ: Անձրև էր տեղում, հավանաբար մի տեղ անցք կար, և պատը խոնավություն է քաշել: Բախտս բերել է, հեռուստացույցին չի հասել: Ես մենակ եմ ապրում, ամուսնացած չեմ, երեխաներ չունեմ»,- ասում է Դավիթ Բաքարյանը:

3

60-ամյա Դավիթ Բաքարյանը միայնակ է ապրում 2011 թվականից: Նրան դժվարության մեջ ոչ մի օգնող չկա: Ամբողջ հույսը տեղական իշխանություններն են, որոնց նա կդիմի վաղն առավոտյան:

Քրիստինե Մարաբյան