«Տավշանկա» ճամբարը սկսեց իր աշխատանքը: Այսօր ճամբարի առաջին հոսքը սկսեց իր կրթական հանգիստը:

Առավոտից երեխաները հավաքվեցին Ախալքալաքի մշակույթի տան մոտ: Ժամը 10: 30-ին ավտոբուսը երեխաներին տարավ Տավշան թափա լեռան ստորոտ, Թափարվան գետի ափ, որտեղ արդեն 11 տարի է կազմակերպվում է ճամբարը:

тавшанка5

Այս հոսքը ճամբար է հաճախելու 10 օր: Առաջին հոսքում կա 100 երեխա, 4 ջոկատ յուրաքանչյուրում՝ 25 երեխա: Երեխաների հետ պարապում են 4 ուսուցիչ, ինչպես նաև մշտապես ներկա է բուժքույրը:

Մանկավարժների խոսքերով, այսօր ոչ բոլորն են եկել, սակայն նրանք զանգել պարզել են, որ վաղը բոլորը կգան:

10-ամյա Մառանգոզյան Ռոբերտը Երևանից է: Նա հյուր է եկել հորեղբոր տուն, ճամբարի մասին լսել է և որոշել է մասնակցել:
«Ես առաջին անգամ եմ այստեղ, և ես շատ գոհ եմ: Առավոտ գնդակ և շաշկի խաղացինք: Իմ եղբայրներներն էլ են այս ճամբարում: Ճաշի ժամին մեզ խաչապուրի, խնձոր, հյութ, պաղպաղակ տվեցին: Ինձ այստեղ շատ է դուր գալիս», – ասում է Մառանգոզյան Ռոբերտը:

тавшанка4

Հարկ է նշել, որ այս տարի սննդին հատկացված գումարը նախորդ տարվա համեմատ ավելացել է:
Ախալքալաքից Խրիմյան Արևիկը, նույնպես առաջին անգամն է ճամբարում:

«Առավոտ մենք տարածքը մաքրեցինք, ապա մարմնամարզություն արեցինք, խաղացինք, հենց նոր ճաշեցինք: Կերանք յոգուրտ, քաղցրավենիք, խաչապուրի, խնձոր: Ինձ այստեղ դուր է գալիս», – ասում է Արևիկ Խրիմյանը:

Այսօր խմբերը իրենց համար ընտրեցին անվանում և կարգախոս: Այսպիսով, երեք ջոկատները որոշեցին անուններ և անվանեցին իրենց ջոկատները «Գիսաստղ», «Ընկերություն», «Դուխով»: Չորրորդ ջոկատը դեռ չէր կողմնորոշվել: Ջոկատում կարծիքները բաժանված են, կեսն ուզում են անվանել «Ջավախք», իսկ մյուս կեսն` «Ուրախ երեխաներ»: Ըստ մանկավարժի, մինչ օրվա ավարտը, երեխաները պեդք է կողմնորոշվեն:

Երեխաներին մոտ օրերս կբաժանեն շապիկ և գլխարկ: Կազմակերպիչները խմելու ջուրը բերում են իրենց հետ: Տեղադրվել են լվացարաններ: Ճամբարում, ինչպես չկար, այդպես էլ չկա զուգարան:

тавшанка3

Շուշան Շիրինյան