Վերջերս տարբեր ԲՈՒՀ-երի կողմից sms հաղորդագրություններ են ուղարկվում պետական համալսարաններ առանց քննությունների ընդունվելու առաջարկությամբ։ Վրաստանի կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությունում զգուշացնում են, որ նման առաջարկները կասկածելի են։
Տեղեկանալու համար, թե ինչ համալսարան է և ինչպես կարելի է ընդունվել այնտեղ, զանգահարեցինք հաղորդագրությունում նշված հեռախոսահամարով։ Մեզ ներկայացան որպես Կիևի միջազգային համալսարանի ներկայացուցիչ և ուղարկեցին այդ համալսարանի պոշտանական կայքէջի հղումը: Ըստ առաջարկողների, ուսանողը մի կիսամյակ պետք է սովորի Կիևում, այնուհետև կարող է վերադառնալ Վրաստան և ուսումը շարունակել ցանկացած համալսարանում։
Կիևի միջազգային համալսարանից մեզ տեղեկացրին, որ Թբիլիսիում համալսարանը ներկա դրությամբ մասնաճյուղ կամ ներկայացուցչություն չունի: Այս համալսարանում առաջին կուրսը ավարտելը պարտադիր է, իսկ հետո ուսանողը որոշում է շարունակել, թե տեղափոխվել: Համալսարանի աշխատակիցը նշեց, որ Թբիլիսիում հավանաբար գործում են միջնորդներ և, որ ավելի ճիշտ է ուղիղ համալսարան դիմել առանց միջնորդների:
Վրաստանի կրթական որակի բարձրացման ազգային կենտրոնը 2018 թվականի օգոստոսի 6-ի դրությամբ զգուշացնում է, որ այդպիսի առաջարկները ռիսկային են, քանի որ նման ուսումնական հաստատությունները սովորաբար չունեն բարձրագույն ուսումնական հաստատությունների կրթական գործունեության իրականացման համար անհրաժեշտ ընթացակարգեր՝ արտոնագիր։
“Բարձրագույն կրթության մասին” Վրաստանի օրենքի համաձայն արտոնագիր ստանալը պարտադիր է ինչպես Վրաստանի տարածքում հիմնած անկախ իրավաբանական անձի, այնպես էլ օտար երկրի բարձրագույն ուսումնական հաստատությունների համար։
2017 թվականին օրենքը ավելի է խստացվել և կանոնում հստակ բացատրվում է, թե ինչի հետ է կապված անօրինական կրթական գործունեությունը։ Վրաստանի «Քրեական օրենսգրքի» համաձայն պատժելի է այն ուսումնական հաստատությունների գործունեությունը, որն էլ արտոնագիր չունի և ապատեղեկատվություն է տարածում։
Գայանե Ակոջյան