«Transparency International — Georgia» հասարակական կազմակերպությունը հրապարակել է ուսումնասիրություն, որը գնահատում է 2019 թվականի հունվարի 1-ից 2020 թվականի հոկտեմբերի 1-ը գործադիր իշխանության նկատմամբ իրականացվող խորհրդարանական վերահսկողությունը: Ըստ ուսումնասիրության՝ ճգնաժամային իրավիճակում օրենսդիր մարմինը փաստացի հրաժարվել է կատարել իր հիմնական գործառույթը:

«Խորհրդարանական նոր կանոնակարգն առաջընթացի քայլ էր խորհրդարանական վերահսկողության ուժեղացման ուղղությամբ, ինչը նույնպես դրական ազդեցություն ունեցավ խորհրդարանական վերահսկողության կոնկրետ մեխանիզմների օգտագործման վիճակագրության վրա: Չնայած դրան, խորհրդարանական վերահսկողությունը թույլ է, և խորհրդարանական վերահսկողության գործընթացում հաշվետվողականությունը մնում է որպես լուրջ խնդիր: Խնդիր է հանդիսանում նաև խորհրդարանում ընդդիմության իրավունքները բարելավելու համար ամուր օրենսդրական երաշխիքների բացակայությունը», – կարդում ենք փաստաթղթում:

Ուսումնասիրությունը բացահայտել է հետևյալ հանգուցային անճշտությունները.

Համավարակի և դրա հետևանքով առաջացած ճգնաժամի ընթացքում խորհրդարանը գործնականում հրաժարվել էր կատարել իր գործառույթները և կառավարությանը տվել էր բոլոր լիազորությունները` սահմանափակել մարդու հիմնարար իրավունքները: Խորհրդարանը արդյունավետորեն չէր վերահսկում գործադիր իշխանության գործունեությունը.

Արտակարգ դրության ժամանակ խորհրդարանական հանձնաժողովները չեն անցկացրել նիստեր՝ ԱԴ գործելու ժամանակ կառավարության գործունեությունը վերանայելու ուղղությամբ.

ԱԴ պայմաններում հանձնաժողովները չեն օգտագործել իրենց տրված լիազորությունները` ստուգելու համար ԱԴ պայմաններում տրված նորմատիվ ակտերի համապատասխանությունը Վրաստանի օրենսդրությանը.

Կորոնավիրուսային համավարակի ընթացքում, պրոտոկոլով նախատեսված 11 նախարարական ժամերի փոխարեն, անցկացվել է ընդամենը 4 նախարարական ժամ.

Չնայած ընդդիմադիր խմբակցությունների հրավերին, Առողջապահության նախարարության ղեկավարը չի մասնակցել հանձնաժողովի նիստին.

Նորմատիվ ակտերում չկան օրենսդրական երաշխիքներ, որոնք կամրապնդեին ընդդիմության դերը խորհրդարանական գործունեության գործընթացում, այդ թվում՝ խորհրդարանական վերահսկողության:

Բոլոր խորհրդարանական հանձնաժողովների նախագահները իշխող կուսակցության ներկայացուցիչներ են.

Խորհրդարանի կողմից հաշվետու մարմինների ղեկավարներին նշանակելիս կանոնակարգերը չեն նախատեսում ընդդիմադիր խմբակցությունների հետ խորհրդակցելու և նրանց հետ համաձայնության հիման վրա որոշումներ կայացնելու պարտավորություն, ինչը մեծացնում է քաղաքականացված որոշումների կայացման ռիսկերը.

Երկրի համար կարևորագույն հարցերի վերաբերյալ խորհրդարանական վերահսկողության մեխանիզմները հաճախ չեն օգտագործվում:

Ուսումնասիրության ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ այստեղ:

Աղբյուրը՝ «Sova news»: