Եվրոպական լավագույն երկրները՝ բիզնեսի համար – այս վերտառությամբ ամենամյա զեկույցն է հրապարակել EuCham-ը, որտեղ Վրաստանը՝ շնորհված 69 միավորով, Եվրոպայի 46 երկրների թվում զբաղեցնում է 18-րդ հորիզոնականը:
Հետազոտությունը հիմնված է համաշարհային բանկի և միջազգային թափանցիկության ինդեքսի, երկու հիմնական ինդիկատորի վրա:
Դրանք են՝ բիզնես անելու զեկույցը և կոռուպցիայի ընկալման ինդեքսի միավորը: EuCham-ի շնորհված միավորները գրանցվում են կորպորատիվ միջավայրը, օրենսդրությունը կառավարական քաղաքականությունը, սոցիալական կլիման և պայմանները հաշվի առնելով:
EuCham-ի վարկանիշում գնահատումը 0-ից 100 միավոր է, որտեղ 0-ն ամենացածր, իսկ 100-ը՝ լավագույն ցուցանիշն է: Ցուցակի առաջատար Դանիայի վարկանիշը 86 միավոր է:
Աղբյուրը՝ 1tv.ge