Մթերքի ազգային գործակալությունը տարածում է այն օբյեկտների ցանկը, որոնք շարունակում են աշխատանքը: Այս մասին նշված է Մթերքի ազգային գործակալության ղեկավարի հրամանում:

Ըստ հրամանի, գործունեությունը պետք է շարունակեն սննդամթերք և կենդանիների սնունդ վաճառող մեծածախ և մանրածախ խանութները, ագրարային շուկաները, հանրային սննդի օբյեկտները, միայն առաքման ծառայությամբ, սնունդ մատակարարողները, կենդանիների ֆերմաները, սպանդանոցները:

Հրամանում նշված է, որ վերոնշյալ օբյեկտների ղեկավարները պարտավոր են պաշտպանել հետևյալ պայմանները.

Անձնակազմն ունենա բժշկական դիմակներ, գլխարկ և ձեռնոց, անձնակազմը հաճախ լվանա ձեռքերը՝ հեղուկ օճառով և ջրով, միանգամյա օգտագործման անձեռոցիկով չորացնի ձեռքերը և այնուհետև օգտագործի ախտահանման լուծույթ:

Ինչպես նաև, անձնակազմը, որը մատակարարում է մթերքը, ունենա միանգամյա օգտագործման բժշկական դիմակ և ձեռնոց, մթերքը պետք է լինի միանգամյա օգտագործման սպասքով:

Երկրի մասշտաբով փակվել է առևտրի բոլոր կետերը, բացառությամբ սննդամթերքի խանութների, դեղատների, բենզալցակայանների, փոստային փոխանցումների ցանցի և բանկերի: