Ախալքալաքի շրջանում ծնված Ռուսաստանի քաղաքացիները առավոտյան սկսեցին ուխտագնացություն դեպի Արարատի գագաթ:

Առավոտյան ժամը 7-ն է: Զով է, փողոցներում որոշ բնակիչներ սպորտով են զբաղվում, զբոսնում են շների հետ, մյուսների մոտ սկսվել է աշխատանքային օրը, նրանք վաղ առավոտյան քաղաքն են մաքրում: Այս ընդհանուր լռության մեջ, Ախալքալաքում, մեկ վայրում, զվարճալի է ու աղմկոտ: Սուրբ Խաչ եկեղեցու մոտ հերթով մեքենաներ են կայանում, որտեղից տղամարդիկ են իջնում, մեքենաներից դուրս բերելով ծանր պայուսակներ: Միմյանց բարևելով, նրանք ուրախությամբ քննարկում են ճամփորդության մանրամասները: Զրույցներից պարզ է դառնում, որ ճամփորդության վերջնական նպատակը Նոյի սուրբ լեռն է` Արարատը:

3

1

Աստիճանաբար մոտ 50 հոգի հավաքվել էին եկեղեցու շուրջ, բայց նրանցից միայն 20-ն են մեկնում ուխտագնացության, մնացածը եկել է աջակցելու և ճանապարհելու: Պարզվեց, որ բոլոր 20 ուխտավորները Ռուսաստանի քաղաքացիներ են, որոնցից 13-ը` Բուռնաշեթից են, 1-ը` Կոկիոյից, 1-ը` Սամսարից, իսկ 4-ը` Հայաստանից: Խմբում` 14-ից 58 տարեկան տղամարդիկ են:

Կազմակերպիչներից մեկի` Արթուր Քոչոյանի խոսքերով, գաղափարը ծագել է անցած տարվա գարնանը, երբ 40-45 հոգուց բաղկացած խումբը մեկնեց Թուրքիա:

9

4

«Հավաքվեցինք և գնացինք մեր պատմական հայրենիքը, Արևմտյան Հայաստան, որն այժմ գտնվում է Արևելյան Թուրքիայում, Կարինի Էրզրումի գավառի Օրթիզ գյուղը: Հիմա այս գյուղը կոչվում է Ուզունյալի: Մեր նախնիները այնտեղից են: Երբ այնտեղից փախան բաժանվեցին երկու մասի, մի մասը տեղափոխվեց այստեղ, մի մասը բնակություն հաստատեց Ծալկայի շրջանում և հիմնադրեց Նոր Բուռնաշեթ գյուղը: Նույն գյուղից են արմատներով նաև Ղոդոլար գյուղի բնակիչները: Եվ բացի այդ, մենք տեսանք մեր պատմական հայրենիքը Էրզրումը, մենք այցելելեցինք նաև այլ քաղաքներ` Կարս, Արդահան, Վան, Բիթլիս, Բայազեթ, Անի: Մեր ճամփորդությունը տևեց 4 օր, հետո Կարծախով հետ եկանք: Հենց այդ ժամանակ էլ առաջացավ այս գաղափարը», – ասում է Արթուր Քոչոյանը:

8

Նախապատրաստական աշխատանքներ կատարելով ինքնուրույն, առանց լեռնագնացների և փորձի, խումբը պատրաստվում է գրավել բիբլիական լեռը: Խոստանալով պարել գագաթին և տեղադրել Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի դրոշները, բացել պաստառները, որոնց վրա խաչ է, և հայրենի, և անմոռանալի գյուղը` Բուռնաշեթը:

6

«Գլխավորն այն է, որ մենք ունենք շատ լավ տրամադրություն, դրական: Կան կասկածներ, որ դժվար է բարձրանալ մինչև վերջ, ամեն ինչ հնարավոր է: Քանի որ մենք հիմնականում Մոսկվայի բնակիչներ ենք ավելի քան 20 տարի և ապրում ենք ծովի մակերևույթից 100-150 մ բարձրության վրա և հարմարվել ենք այս կլիմային և բարձրությանը, չնայած որ լեռներում ենք անցկացրել մանկությունը: Լեռան բարձրությունը 5165 մ է, իսկ տարբերությունը, մոտ 5000, կարող է խնդիրներ լինել թթվածնի բացակայության և այլ առողջական խնդիրների հետ կապված: Այս պահին ամենամեծ ցանկությունը դա փորձելն է», – ասում է Արթուր Քոչոյանը:

10

11

Հավաքելով բոլորին երթուղային տաքսում, գյուղացիներին սկայպով ցույց տալով, հայկական դուդուկի և դհոլի տակ պարելով, տղամարդիկ ավտոբուս էին նստում և հրաժեշտ էին տալիս մեկնելով դեպի Թուրքիա` խոստանալով հաջորդ անգամ այցելել Լեռնային Ղարաբաղ ավելի մեծ խմբով:

Քրիստինե Մարաբյան