Այս տարի շրջանային բյուջեով սահմանված ճանապարհների վերանորգման աշխատանքները սկսվեցին ավելի վաղ, քան ամեն տարի։ Ախալքալաքի որոշ փողոցներում ընթանում են նախապատրաստական աշխատանքներ։
Այն փողոցներում, որոնք այս տարի շրջանային բյուջեի ֆինանսներով պետք է վերանորոգվեն, բնակիչները խնդրեցին Ախալքալաքի շրջանային Վարչությանը, ժամանակ տալ մինչ փողոցների ասֆալտապատումը, որպեսզի նրանք վերանորոգեն կամ փոխեն կոյուղիներն ու ջրատարները։
Տեղական բյուջեից այս տարի ճանապարհների վերանորոգման համար հատկացվել է 1 478 326.77 լարի:
Տենդերը շահել է «Արալի» ՍՊԸ-ն, որը մինչ այս Ախալքալաքում աշխատանքներ չէր իրականացրել։
ՍՊԸ «Արալին» հանձն է առել Ախալքալաքի 9 ճանապարհահատվածի և 2 բազմահարկ շենքերի բակերի վերանորոգումը:
192 մ հատված՝ Դեմիրճյան փողոց (Լոմսաձեից մինչև Էնգելս) – 111,620.00 լարի։
190 մ հատված՝ Դեմիրճյան փողոց (Մարգարյանից մինչև Նազարեթյան) 141,047.69 լարի։
178 մ հատված՝ Աղամալյան փողոց (Լոմսաձեից մինչև Էնգելս) – 127,630.00 լարի։
192 մ հատված՝ Ուկմերսկայա (Լոմսաձեից մինչև Էնգելս) – 114,690.00 լարի։
306 մ հատված՝ Նազարեթյան փողոց (Մալխասյանից մինչև Նաբերեժնայա) – 248,816.40 լարի։
192 մ հատված՝ Սարգսյան փողոց (Մարգարյանից մինչև Նազարեթյան) – 119,808.25 լարի։
191 մ հատված՝ Երևանյան փողոց (Մարգարյանից մինչև Նազարեթյան) – 192,481.56 լարի։
145 մ հատված՝ Դեմիրճյանի նրբանղք (Դեմիրճյանից մինչև Երևանյան) – 85140,03 լարի։
Ջավախիշվիլի (հատված Ջավախքի փողոցից մինչև Փշավելա):
Կվերանորոգվի նաև Աղմաշենեբելի փողոցի 18-րդ բազմաբնակարան շենքի բակը – 64293,85 լարի արժողությամբ
և Աղմաշենեբելի 4-րդ նրբանցքի տան բակը – 34206,96 լարի արժողությամբ։
Օրերս հայտնի կդառնա, թե որ ընկերությունն է կատարելու 6 ճանապարահատվածի վերանորոգման աշխատանքները պետական բյուջեից հատկացված 1`731`000 լարիով։