Հուլիսի 31-ին Ախալքալաքի շրջանի Խանդո գյուղում տեղի ունեցավ բնակչության հետ երիտասարդ իրավաբանների Ասոցիացիայի հանդիպումը:
Հանդիպումն անցկացվեց «Smart Scool» կազմակերպությունում, որը գտնվում է գյուղի ակումբի շենքում: Գյուղից հիմնականում երիտասարդներ էին, որոնց հետագայում միացան տարիքով մեծ այլ բնակիչներ:
Իրենց ներկայացման մեջ, փաստաբանները խոսում էին կանանց, տարեցների և երեխաների նկատմամբ ընտանեկան բռնության տարբեր ձևերի մասին: Նման հանցանքի համար քրեական և վարչական պատասխանատվության մասին: Ավելի մեծ սերունդը զգուշորեն և բացասաբար պատասխանեց այն հարցին, թե արդյոք իրենց գյուղում ընտանեկան բռնություն կա: Երիտասարդները լսեցին Գորիի գլխավոր գրասենյակից և տարածաշրջանային գրասենյակից Ասոցիացիայի անդամների կողմից տրամադրված տեղեկատվությունը:
Բացի այդ, Խանդոյի բնակիչներին տրամադրվեց տեղեկատվություն այլ իրավախախտումների վերաբերյալ, որոնք Վրաստանի օրենսդրության համաձայն քրեական և վարչական պատասխանատվություն են կրում, օրինակ, վաղ ամուսնությունների, իրական կյանքում և ինտերնետային տարածքում հետապնդումների, սպառնալիքների և հարսնացուի առևանգման երեւույթի մասին, աշխատավայրում իրավունքների և շատ ավելի մասին:
Իրենց հարցերն էին տալիս նաև Խանդո գյուղի բնակիչները: Նրանք հետաքրքված էին հողերի սեփականաշնորհման, օտարերկրացիների կողմից հողերի սեփականաշնորհման, կտակով գույքի ձեռքբերման, եթե ստացողը այլ երկրի քաղաքացի է, հետաքրքվում էին նաև հարկային համակարգում և աշխատավայրում իրավունքների մասին:
Իրավաբաններն անհրաժեշտության դեպքում, տեղացիներին անվճար խորհրդատվություններ և այլ օգնություն առաջարկեցին:
Քրիստինե Մարաբյան