Ախալքալաքում և շրջանի գյուղերում դեռ կարելի է հանդիպել խորհրդային ժառանգության. մակագրություններ, խորհրդանիշներ, տարբեր ձեռնարկությունների ավերակներ:

DSC_0104

Քաղաքի գլխավոր Ազատության փողոցում, թեև ժանգոտված և լի անցքերով, բայց դեռ կախված է փողոցի նախկին խորհրդային անվան ցուցատախտակը` Լենինի փողոց: Ավագ սերունդը կարոտով է հիշում հին խորհրդային տարիները: Հացի մասին, որը շատ համեղ էր, աշխատավարձի մասին, որը ավելի բարձր էր, հեռանկարների մասին, որոնք հստակ էին, և բազմաթիվ ձեռնարկությունների մասին, որոնց հետքերը մնացել է միայն ավերակների տեսքով և ձեռնարկությունների աշխատակիցների հիշողություններում:

IMG_4465

Պարանագործարանի ադմինիստրատիվ շենքը: Հսկայական արտադրությունից այս պահին մնացել են միայն պատերը: Այն ժամանակ Պարանագործարանը գտնվում էր ԽՍՀՄ-ի ծանր մեքենաշինության նախարարության ենթակայության տակ, և այստեղ աշխատում էին ավելի քան 800 մարդ, սակայն, ամբողջական օգտագործման դեպքում, գործարանը կարող էր 1500 մարդկանց աշխատատեղով ապահովեր: Պարանագործարանը շահագործվել է ընդամենը 8 տարի մինչ ԽՍՀՄ-ի փլուզումը: Այստեղ արտադրվում էին ռազմական արտադրանք, թեթև ճոպանուղիներ, իսկ աֆղանական պատերազմից և վերակառուցումից հետո սկսեցին արտադրել սպորտային ճոպանուղիներ լեռնադահուկային հանգստավայրերի համար: Տնտեսական տեսանկյունից, պարանագործարանի շահագործումը անշահութաբեր էր, քանի որ գործարանը ընդունում էր բաղադրիչները Խորհրդային Միության 140 քաղաքներից:
DSC_0071

Maslozavod

Ախալքալաքի կարագի-պանրի գործարանը: Այստեղ աշխատում էր 100-ից 150 մարդ: Խորհրդային Միության փլուզումից հետո պետական հաստատությունը դարձավ բաժնետիրական ընկերություն, իսկ բաժնետոմսերը բաժանվեցին աշխատակիցների միջև, իհարկե բաժնետոմսերի մեծ մասը անցավ կառավարող պաշտոնյա անձանց: Հետո տարածքը վաճառվեց անհատ ձեռներեցի, իսկ այժմ այս տարածքում է գտնվում գազաբաշխիչ ընկերությունը: Խորհրդային տարիներին գործարանը հայտնի էր ոչ միայն հանրապետական մակարդակով: Կարագի-պանրի գործարանը ուներ նաև մասնաճյուղեր Սուլդա, Բեժանո, Կոթելիա գյուղերում: Գործարանի արտադրանքը նախատեսված չէր տեղի սպառողի համար, և հնարավոր չէր տեսնել գործարանի ապրանքը տեղի խանութներում: Ամբողջ արտադրանքն արտահանվում էր Թբիլիսի, և Ռուսաստան: Այստեղ արտադրվում էր բարձրորակ կարագ ու պանիր շվեյցարական տեխնոլոգիաներով: Նման պանիրների մի գլուխը հասնում էր մինչև 80 կգ.-ի:

IMG_4493

Բրդի և մսի հավաքման պահեստարանները: Այս ընկերության աշխատակիցները հավաքում էին ողջ Ախալքալաքի շրջանի միսը և բուրդը: Հավաքվածը ուղարկվում էր Թբիլիսի կենտրոնացման համակարգի պատճառով:

Cementni zavod

IMG_1897 (1)

Երկաթբետոնե արտադրանքի արտադրամասը և ադմինիստրատիվ շենքը Ախալքալաքում: Այստեղ պատվերով պատրաստվում երկաթբետոնե կառուցվածքներ: Այստեղ աշխատում էր մոտ 80 մարդ: Ոչինչ չի հիշեցնում այն մասին, որ երբևէ երկաթբետոնե արտադրանքի գործարանի տարածքի հետևում, գտնվում էր ևս մեկ այդ ժամանակի համար նշանակալից հաստատություն, որտեղ հավաքվում էր Ախալքալաքի շրջանի կոլեկտիվ և պետական տնտեսությունների ողջ գյուղատնտեսական տեխնիկան: Այստեղ պահվում էին ոչ միայն տրակտորները և տարբեր այլ գյուղտեխնիկա, այլև հաստատությունն ապահովում էր պահեստամասերով և սույն սարքավորումների վերանորոգմամբ: Նման հաստատություն կար նաև Բարալեթ գյուղում:

Myaso-kombinat

Շրջանը հայտնի էր նաև որպես Վրաստանը մսով ապահովող տարածաշրջան: Մսի կոմբինատը կամ սպանդանոցը աշխատանքով ապահովում էր մոտ 20-30 մարդու:

DSC_0111

Մեքենատրանսպորտային ձեռնարկությունը: Այս հաստատության փոխարեն այժմ կառուցվում է մեծ շենքը, որի նպատակը դեռ հայտնի չէ: Ավտոտրանսպորտային կայանատեղի (շարասյուն) պահվում և վերանորոգվում էին պետական ​​բեռնափոխադրող և ուղևորափոխադրող տրանսպորտային միջոցները: 80-ականների վերջին այստեղ երեխաների համար ամենահետաքրքիր վայրն էր` ավտոդրոմ, կարուսելներ …

Zakodzerno

Մյուս մեծ նորաշինության փոխարեն նախկինում տեղակայված էր մթերման կետը, Հացահատիկամթերում որտեղ տոննաներով հավաքվում էր հացահատիկը ամբողջ Ախալքալաքի շրջանից և տեղափոխվում Թբիլիսի:

DSC_0118

Սեփականաշնորհված երկհարկանի տներ քաղաքի կենտրոնում, սակայն նախկինում պատկանում էր բնակչության կենցաղային սպասարկման կառավարմանը: Այդ տներում գտնվում էին կարուձևի սրահ, լուսանկարչական սրահ, կոշիկների վերանորոգման կետեր, ժամագործների արհեստանոցներ, վարսավիրանոց, լվացքատուն և տարբեր այլ ծառայություններ, որոնք անհրաժեշտ էին բնակչությանը:

DSC_0116

Հսկայական շենք քաղաքի կենտրոնում – Ախալքալաքի Մշակույթի կենտրոնը: Շենքը դեռ պահպանում է մութ 90-ականների հետխորհրդային ժամանակաշրջանի փամփուշտների հետքը: Այս շենքը կառուցվել է այն բանից հետո, երբ իշխանության եկան կոմունիստները, մինչ այդ այստեղ Ռուսական ուղղափառ եկեղեցի է եղել: Սակայն կոմունիստների հրամանագրով, այն ավերվել է: Ախալքալաքում մի լեգենդ կա այս վայրի հետ կապված: Լեգենդում պատմվում է, որ երբ ռուսական եկեղեցին ավերվեց, մահացավ մի մարդկանց, իսկ երբ Մշակույթի տան հիմքն էին գցում, մահացավ ևս մեկ մարդ: Մշակույթի տունը երբեք չի գործել ամբողջական, քանի որ անփութության պատճառով, այդ շենքը ճարտարապետների կողմից նախագծվել է արևադարձային տեսակի, ինչը անընդունելի է խիստ և ցուրտ Ախալքալաքի պայմաններում:

DSC_0085

Sud

Ախալքալաքում խորհրդային ժամանակներում գործում էր 5 մանկապարտեզ, որոնցից մեկը հանձնվել է Վրաց ուղղափառ եկեղեցուն և այսօր գործում է որպես մենաստան, իսկ երկրորդը վերածվեց դատարանի:

Sberkassa

Նախկին Խնայդրամարկղի շենքը: Այստեղ, հեղաշրջման ընթացքում հավերժ մնացին ախալքալաքցիների խնայողությունները, ովքեր չէին սպասում, որ ԽՍՀՄ-ի նման մեծ երկիրը կարող է փլուզվել և փլատակների տակ կմնան նրանց տարիների կուտակված խնայողությունները: Հիմա, այս շենքը կրկին կապված է ֆինանսների հետ: Այստեղ է տեղակայված բանկ:

Kino

Ախալքալաքի կինոթատրոնը պահպանվեց ավելի երկար ժամանակ, քան մնացած Խորհրդային ձեռնարկությունները, չնայած այն սեփականաշնորհվեց, սեփականատերերը փորձեցին մի քանի անգամ կրկին ֆիլմեր ցուցադրել, բայց հնացած ֆիլմերի հավաքածուն և ցուրտ շենքը չգրավեցին հեռուստադիտողներին: Հետո, կինոթատրոնը վերածվեց հարսանյաց սրահի:

16176965_576731592520182_457054984_n

Այս շենքը Խորհրդային ժամանակաշրջանի առաջին կեսերին, ծառայել է որպես Զինկոմիսարիատ, իսկ երկրորդ կիսերին Սոցապահովության կենտրոն (Սոցիալական ապահովության կենտրոն): Սոցիալիստական սիմվոլիկան պահպանվել է ոչ միայն ի հիշատակ ավագ սերնդի, այլև քաղաքում և շատ գյուղերում: Օրինակ, Խուլգումո և Կուլիկամ գյուղերում եկեղեցիներում կարելի է տեսնել խորհրդային ժամանակաշրջանի համարակալված նստարաններ: Իսկ Խուլգումո գյուղ մտնելիս դեռ կան խորհրդային ժամանակաշրջանի խորհրդանիշներ` մուրճը և մանգաղը: Փառք ՍՄԿԿ-ը:

KPSS

IMG_1452

Գրությունը գրված է Վաչիան գյուղի հանրային դպրոցի շենքին: Վարչական շենք, Կոչիո գյուղում:

Քրիստինե Մարաբյան