Կապի Ազգային հանձնաժողովը հանդես է եկել հայտարարությամբ, որում պատասխանել է մի շարք ՀԿ-ների և փորձագետների, որոնք պահանջում են արգելել ռուսական ալիքների հեռարձակումը, որոնք քարոզչություն են իրականացնում:
Հանձնաժողովի հայտարարության մեջ նշվում է, որ այն ալիքները, որոնք նշված են ՀԿ-ների կողմից` ռուսական «Առաջին ալիքը», РТР – Պլանետան, Ռուսաստան 24-ը, НТВ-ն, ТНТ-ն, Պետերբուրգ 5-ը, Զվեզդան, Ռեն-ТВ-ն, Russia Today–ը Վրաստանի տարածքում տարածվել են տարանցիկ հեռարձակման լիազոր անձանց կողմից: Դա նշանակում է, որ տարանցիկ հեռարձակման լիազորված անձը մտնում է կարգավորող հանձնաժողովի ոլորտ և պարտավորվում է համաձայնվել Վրաստանի օրենսդրությանը, այդ թվում Վրաստանի Կապի Ազգային հանձնաժողովի որոշմանը «Էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցելու կանոնակարգերը և սպառողների շահերի պաշտպանություն»:
«Կանոնակարգում բացատրվում է, ինչն է անընդունելի փոխանցել էլեկտրոնային եղանակով: Մասնավորապես, խոսվում է պոռնոգրաֆիայի, ատելության և բռնության ծանրացնող ձևերի արտադրանքի ցուցադրումը, ինչպես նաև անձնական կյանքի գաղտնիության խախտում պարունակող, զրպարտության, վիրավորանքների, անմեղության կանխավարկածի խախտման, հեղինակային իրավունքի և Վրաստանի օրենսդրության այլ անհամապատասխանությունների մասին: Նաև, ըստ Վրաստանի օրենքի 56-րդ հոդվածի համաձայն «Հեռարձակման մասին» արգելվում է պատերազմի ցանկացած ձևի քարոզչություն, և նման ծրագրերի հեռարձակում, որոնք ցանկացած ձևով սպառնում են հրահրել ռասայական, էթնիկական, կրոնական կամ այլ ատելություն, խտրականություն ցանկացած տեսակի կամ բռնության խրախուսում» – ասված է հայտարարության մեջ:
Նաև հայտնի է դարձել, որ Վրաստանի Կապի Ազգային հանձնաժողովը սկսում է գործեր հարուցել ընդդեմ լիազորված և արտոնագրված անձանց, էլեկտրոնային հաղորդակցության և հեռարձակման ոլորտում սեփական նախաձեռնությամբ երրորդ անձանց հայտարարությունների կամ ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվության հիման վրա:
«Յուրաքանչյուր վարչական արտադրության հիմքը ծառայում է կոնկրետ իրավական փաստ: Այն դեպքում, եթե վերը նշված հեռուստաալիքներով տարանցիկ հեռարձակման ժամանակ տեղի ունենան անընդունելի արտադրանքի տարածում, Կապի կանոնակարգի Ազգային հանձնաժողովը պատրաստ է վերանայել որոշակի կանոնադրական լիազորություններ, համապատասխան միջոցներ ձեռնարկել, այդ թվում, սահմանափակել համապատասխան հեռուստաալիքների վերահաղորդումը», – ասված է հանձնաժողովի հայտարարության մեջ:
Էդիտա Բադասյան