Հուլիսի 19-ին «Ախալքալաքի կարտոֆիլ» ասոցիացիայի գրասենյակի բակում Վրաստանի տարածաշրջանային զարգացման ասոցիացիան տեղացի ֆերմերների համար կազմակերպել էր դաշտային թրեյնինգ, ջերմոցային մշակույթը տարածաշրջանում զարգացնելու և տարածելու նպատակով։
Թրեյնինգն անցկացվեց USAID-ի կողմից ֆինանսավորվող «Աճը» նախագծի շրջանակներում, որի նպատակն է տարածաշրջանում կայուն տնտեսական զարգացման խթանումը։ Ջավախքում նախագծին աջակցում է Տարածաշրջանային զարգացում ապագա Վրաստանի համար Ասոցիացիան (RDFG)։
Հանդիպմանը ներկա էին տեղական իշխանության և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, տեղացի արտադրողներ և ֆերմերներ, որոնց մանրամասն ներկայացվեց ջերմոցային մշակաբույսերի աճեցման ամբողջ ընթացքը։ Խոսվեց մշակաբույսերի համար բարենպաստ ջերմաստիճանից, պարարտանյութերի կիրառման եղանակներից և ֆինանսական ծախսերից։ Ֆերմերներից շատերը հետաքրքրվում էին ալտերնատիվ մշակաբույսերի աճեցմամբ։
RDFG-ն Վրաստանում Ֆերմերային առաջին ընկերությունն է, որը ներառում է 131 կազմակերպություն, այդ թվում` գյուղատնտեսական ոլորտի կազմակերպություններ, ֆերմերներ, գիտնականներ և աշխարհի տարբեր երկրներից ինժեներներ:
Սոնա Տոնականյան