Վերջին 6 ամիսների ընթացքում ընտանեկան հանցագործության մեղադրանքով ձերբակալվել է 1328 մարդ:
Ներքին գործերի նախարարության տվյալներով, 6 ամսվա ընթացքում, ընտանեկան հանցագործությունների հարցերով վարչությանը դիմած անձանց քանակը զգալիորեն աճել է: Այս կապակցությամբ ճեպազրույց է անցկացրել Վրաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Նաթիա Մեզվրիշվիլին:
«2018 թվականի հունվարի 1-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում նախարարության մարդու իրավունքների պաշտպանության և կառուցվածքային ստորաբաժանումների հետևողական գործողությունների արդյունքում բացահայտվել է ընտանեկան հանցագործությունների 2804 փաստ: 1933 անձանց դեմ սկսվել քրեական հետապնդում, ինչը հավասար է ամբողջ նախորդ տարվա ցուցանիշներին: Վերջին 6 ամիսների ընթացքում ընտանեկան հանցագործության մեղադրանքով ձերբակալվել է 1328 մարդ », – հաղորդել է Նաթիա Մեզվրիշվիլին:
2018 թվականի 6 ամիսների վիճակագրության համաձայն, դրանց թիվը (3292) կրկնակի գերազանցում է ամբողջ 2017թ.-ի ցուցանիշին: Միայն զսպման օրդերի/կարգի պայմանների խախտումները կազմում են 7%:
Նաթիա Մեզվրիշվիլիի խոսքերով, ՆԳՆ-ն ակտիվորեն պայքարում է ընտանեկան բռնության դեմ ոչ միայն նախարարության սահմաններից դուրս, այլ նաև համակարգի ներսում:
«Գլխավոր տեսչության պաշտոնական փորձաքննության արդյունքում 2018 թվականի 6 ամսվա ընթացքում ընտանեկան բռնության համար կարգապահական պատասխանատվության է ենթարկվել 10 ոստիկան: Մասնավորապես, ընտանեկան հանցագործությունների փաստերին անպատշաճ արձագանք տալու համար ոստիկանության 4 աշխատակից կարգապահական պատասխանատվության է ենթարկվել, իսկ ընտանեկան բռնություն գործելու համար` 6 աշխատակից, որոնցից երեքը՝ հեռացվել են Ներքին գործերի նախարարությունից », – ասել է Նաթիա Մեզվրիշվիլին: