Վրաստանը ներկայացնող Նաիր Մելիքյանը հերթական հաղթանակն է գրանցել պրոֆեսիոնալ ռինգում: Հաղթանակն ամրագրել է հենց առաջին ռաունդում, ընդամենը 10 վայրկյանների ընթացքում:
Հուլիսի 8-ին Հայաստանում անցկացված քիք-բոքսինգի միջազգային առաջնությանը Նաիր Մելիքյանն իր ուժերն է չափել Իրանի ներկայացուցչի հետ: Եվ հանդես էր գալիս 81 կգ քաշային կարգում:
Մելիքյանն իր հաղթանակը նվիրում է քրոջը և շնորհակալություն հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այսօրվա հաղթանակում: Մարզիչ՝ Ատոմ Էլիզբարյանին, Հայաստանի Մուայ-թայի ֆեդերացիայի նախագահ՝ Արամ Աբրահամյանին, ընկեր՝ Արմեն Գրիգորյանին ու բոլոր ընկերներին:
«Նախևառաջ շնորհակալ եմ Աստծուն, այնպիսի զգացողություն էր, կարծես Աստված ձեռքս բռնել էր, պատկերացնել անգամ չեք կարող, ինչ զգացողություն էր, փառք տիրոջը: Ես ռինգ դուրս եկա հաղթելու տրամադրությամբ և այդպես էլ եղավ, հաշված վայրկյանների ընթացքում կարողացա նոկաուտով հաղթել, հակառակորդ 10 տարի մեծ էր ինձնից», – ասաց Նաիր Մելիքյանը:
2018-ի փետրվարին նա նվաճեց չեմպիոնի գոտին Հայաստանում կայացած առաջնությունում, որտեղ հաղթանակի համար պայքարում էին Հայաստանի, Վրաստանի և Իրանի իսլամական հանրապետության մարզիկները:
2017 թվականի հուլիսին Բաթումիում անցակացվող World martial arts festival – ին (Համաշխարհային մարտարվեստի փառատոն) Նաիր Մելիքյանը նվաճել էր իր առաջին գոտին:
Նաիր Մելիքյանը քիք-բոքսինգ մարզաձևում չեմպիոն է ճանաչվել նաև 2013, 2014, 2015, 2016 թվականներին Վրաստանի և միջազգային տարբեր մրցաշարերում։
Աղունիկ Այվազյան