Օգոստոսի 25-ից սեպտեմբերի 2-ը Գերմանիայի Համբուրգ քաղաքում կկայանա բռնցքամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ կներկայանա նաև Օթար Երանոսյանը։

Օթարը առաջնության նախօրեին Վրաստանի Դուշեթիում մասնակցել է հավաքների: Մեկ ամիս առաջ Օթարը մասնակցեց Եվրոպայի չեմպիոնատին, որի ընթացքում նա ստացավ աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք։

Այս պահին Օթարը Վրաստանի հավաքականի մարզիչների և ևս երկու բռնցքամարտիկի հետ գտնվում է Համբուրգում։

«Նախքան Համբուրգ գալս, ես Դուշեթիում հավաքներին շատ լավ եմ պատրաստվել։ Ես մեծ հույսեր ունեմ։ Հակառակորդներիս ճանաչում եմ, և նրանց հանդեպ հաղթանակս հնարավոր է, եթե լինի արդարություն», – մեզ հետ զրույցում ասաց Օթար Երանոսյանը։

Ջուլիետա Տոնականյան