Ախալքալաքի «Աբուլը», այսօր՝ ապրիլի 20-ին, սեփական խաղադաշտում ընդունել է «Գարդաբանի» թիմին: Հանդիպումն ավարտվել է «Աբուլ» թիմի պարտությամբ՝ 0:2 հաշվով:
Այսօր՝ ապրիլի 20-ին, ժամը 13:00-ին, Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտում, «Աբուլ» ֆուտբոլային թիմը բացել է Վրաստանի մարզային լիգայի առաջնության մրցաշրջանը: Մարզային լիգայում կա 26 թիմ:
Մարզադաշտում ներկա էր մոտ 50 երկրպագու:
Խաղն ավարտվել է հյուրերի հաղթանակով: «Գարդաբանի» թիմն ուժեղ թիմ է, նրանք միշտ խաղացանկում առաջին հորիզոնականներում են:
«Աբուլ» թիմը նախորդ մրցաշրջանում մարզային լիգայի ցուցակում 10-րդ տեղում էր:
Հաջորդ խաղը «Աբուլ»-ը կանցկացնի Թելավիում՝ ապրիլի 29-ին: Թիմը մարզում է Ռաֆիկ Դարբինյանը: